481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային հանրությունը վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
13:57
24 Ապրիլի 2011

Միջազգային հանրությունը վաղուց արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կիրակի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Հիմնական պետությունների արխիվներում այսօր տասնյակ հազարավոր փաստաթղթեր են պահպանվում, որոնք վկայում են 20-րդ դարի մեծ ողբերգության մասին։ Այսօր հարցը պատմական ճանաչման քաղաքական հաստատման մեջ է»,- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելությունից հետո ասաց Հովհաննիսյանը։

Աշխարհի ողջ հայությունն ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը։

Նա նշեց, որ հատկապես այդ առումով յուրաքանչյուր պետություն պետք է վերաիմաստավորի իր պատմությունը։

Ըստ նրա՝ հայկական կողմը չպետք է խնդրի կամ աղաչի, որպեսզի այս կամ այն պետության խորհրդարանները կամ նախագահները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։

«Բոլոր այդ երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն՝ ի դեմս նախագահ Բարաք Օբամայի, իրենք պետք է հասկանան, որ 1915թ.-ի իրադարձությունների նկատմամբ այս կամ այն եզրը կիրառելով՝ իրենք այն կիրառում են ոչ թե հայոց, այլ ամերիկյան պատմության նկատմամբ, քանի որ հատկապես Խարբերդի, Կոնստանդինուպոլսի ամերիկացի հյուպատոսներն են վկայել այդ փաստերի մասին, 1915թ.-ի սարսափելի իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերն առկա են նաև այսօր։ Եթե ինչ-որ մեկը փորձում է աղավաղել պատմությունը, նա աղավաղում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և մնացած աշխարհի պատմությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանը ոչ միայն ցեղասպանության ճանաչում է պահանջում, որն իհարկե առաջնահերթ նշանակություն ունի, այլ նաև ցեղասպանության հետևանքների վերացում։

Միաժամանակ նա նշեց, որ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև երբևէ նորմալ միջպետական հարաբերություններ հաստատվեն, ապա դրանք պետք է հիմնավորվեն այս օրակարգի վրա՝ ցեղասպանության ճանաչում, հետևանքների վերացում:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: