484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկահայերը չպետք է դադարեցնեն Ցեղասպանության ճանաչման պայքարը ԱՄՆ կողմից
13:31
24 Ապրիլի 2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումը հաշվի առնելով՝ ամերիկահայերը չպետք է դադարեցնեն ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչման պայքարը, կիրակի հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի հայկական խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն դեռ չի կատարել իր խոստումը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր երրորդ հայտարարությունում կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը՝ սահմանափակվելով «Մեծ Եղեռն» հայկական տերմինով և Հայաստանին ու Թուրքիային կոչ է արել շարունակել ջանքերը հարաբերությունների հաստատման ուղղությամբ:

«Վերջ ի վերջո, աշխարհի բոլոր երկրները՝ և ԱՄՆ-ն, և մյուս պետությունները, որոնք իրենց ժողովրդավարության և ազատության առաջամարտիկներ են համարում, ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»,- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի այցելությունից հետո լրագրողներին ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար շատ կարևոր է առաջին հերթին, որ ԱՄՆ-ն այսօր գերտերություններից մեկն է համարվում և միջազգային կառույցների վրա նրա ազդեցությունը բավականին մեծ է։

Միաժամանակ պատգամավորը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է հայկական արտաքին քաղաքականության առաջնահերթությունը լինի։

«Այսօր ցեղասպանության քաղաքականությունը շարունակվում է այլ մակարդակներում և ոչ միայն Թուրքիայի, այլ նրա «եղբայրական» Ադրբեջանի կողմից։ Դրա մասին է վկայում ոչ միայն Ջուղայում հուշարձանների ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը, այլ նաև հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի վարքագիծը։

Աշխարհի ողջ հայությունն ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: