481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն և ամերիկացի ժողովուրդը ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը. Շարմազանով
12:04
24 Ապրիլի 2011

ԱՄՆ-ն և ամերիկացի ժողովուրդը ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, լրագրողներին հայտարարեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Ողջ աշխարհի հայությունն ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը։

«50 նահանգներից 42-ն արդեն ճանաչել են Ցեղասպանությունը, ավելին, կոնգրեսականների մեծամասնությունը և ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն արտասանել են «ցեղասպանություն» բառը»,- կիրակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում ասաց Շարմազանովը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր երրորդ հայտարարությունում կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը՝ սահմանափակվելով «Մեծ Եղեռն» հայկական տերմինով։

Շարմազանովը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է։ «Վաղ թե ուշ բոլորը պետք է ընդունեն, որ ցեղասպանություն է եղել»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ բոլորը ճանաչում են այդ փաստը, բայց ոչ բոլորն են արտասանում այդ բառը։

«Ոչ ոք չի ասում, որ ցեղասպանություն չի եղել, բացի Թուրքիայից կամ թուրքական քաղաքական վերնախավից։ Բոլորն ընդունում են, պարզապես ինչ-որ պատճառներից ելնելով՝ չեն արտասանում այդ բառը»,- ասաց Շարմազանովը։

Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ պետք է համախմբել ուժերը՝ հիշեցնելով, որ արդեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստման հանձնաժողով է ստեղծվել, որը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այս առումով ողջ առաջադեմ հանրությունը, քրիստոնյա ժողովուրդները, ինչու ոչ՝ մեր մուսուլման բարեկամները պետք է պայքարեն այդ հանցագործությունը դատապարտելու համար»,- ասաց Շարմազանովը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։