486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ պատգամավորը սուտ է համարում հայ-թուրքական բարեկամության ժամանակաշրջանների մասին պնդումները
18:14
22 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական բարեկամության որոշակի ժամանակաշրջանների գոյության մասին պնդումները կեղծ են, կարծում է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Մեզ խաբում են՝ ասելով, թե ժամանակին՝ ինչ-որ լեգենդար, երջանիկ տարիներին, հայկական և թուրքական հասարակությունների միջև բարեկամություն կար, իսկ հետո եկան ինչ-որ մարդիկ՝ ռուսներ, հրեաներ, թուրքեր, հայ ազգայնամոլներ և ամեն ինչ քանդեցին, և խոսքը միայն բարեկամության ու եղբայրության վերականգնման մասին է», - ասաց Հովհաննիսյանը ուրբաթ «Հայ-թուրքական հարաբերություններ. խնդիրներ և հեռանկարներ» ժողովածուի շնորհանդեսի ընթացքում, որում ամփոփված են 2007 թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերությունների թեմայով խորհրդարանական լսումների նյութերը:

Նա նշեց, որ դրանով զբաղվում են թուրքական քարոզչության միջոցներն ու նրանց հովանավորները, իսկ միամիտ մարդիկ Հայաստանում և սփյուռքում այս ամենին արձագանքում են:

«Այս ամենը սուտ է... Խաղաղ հարաբերությունների կարճատև ժամանակաշրջաններ եղել են, սակայն այդ ընթացքում հայ բնակչությունը համարվում էր ռայա (արաբերեն՝ «նախիր», այսպես էին անվանում ոչ մահմեդական բնակչությանը), իսկ թուրքերը և նույնիսկ քուրդ-քոչվորները՝ տիրակալներ», - նշեց Հովհաննիսյանը:

Նա ավելացրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ժամանակաշրջանը հայության կայացման և ամրապնդման ժամանակ կարելի է բնութագրել միայն մեկ խոսքով՝ «ցեղասպանություն»:

ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքերով՝ այս հարաբերությունները քաղաքակիրթ հուն տեղափոխելու բոլոր փորձերն անհաջող էին:

Հովհաննիսյանը ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների «ռազմական» բնույթն ավարտվել է 20-րդ դարի սկզբին հայկական պետականության կորստով, իսկ դարի վերջին՝ պետականության վերականգնումից հետո, Թուրքիան շարունակեց ռազմական գործողություններն արդեն շրջափակման տեսքով:

Նրա խոսքերով՝ Հայաստանի հետ հարաբերությունների այլ ձևերի Թուրքիան դեռ պատրաստ չէ:

ՀՀ ԱԺ պատգամավորը կարծում է, որ հայ-թուրքական բարեկամության՝ մասնավորապես մշակութային բարեկամության մասին բոլոր խոսակցությունները թուլացնում են հայկական հոգին և ինքնուրույնությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։