482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ավելի քան 3 հազար ծառ կտնկեն Երկրի օրվա կապակցությամբ
16:24
22 Ապրիլի 2011

Երկրի օրվա ակցիայի շրջանակներում Հայաստանում ավելի քան 3 հազար ծառ կտնկվի, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի Մշակութային ժառանգության և վայրի բնության պահպանության հիմնադրամի (FPWC)  հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ողջ աշխարհը «Երկրի օրը» նշում է ապրիլի 22-ին՝ ԱՄՆ հյուսիսում գտնվող Նեբրասկայի նահանգապետ Դ.Սթերլինգ Մորթոնի ծննդյան օրը, ով այնուհետև զբաղեցրել է երկրագործության նախարարի պաշտոնը։ Հենց նրան է պատկանում տոնի ստեղծման գաղափարը։

«Երկրի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում արդեն չորրորդ տարին անընդմեջ ապրիլի 1-ից մինչև մայիսի 8-ը նախատեսված է միջոցառումների շարք, որոնց թվում են ծառատունկի, լուսանկարների մրցույթի և նման միջոցառումների անցկացումը»,- ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ անցած տարվանից անցկացվող ծառատունկի SMS ակցիաներին, որոնք թույլ են տալիս բաժանորդների 1,5 հազար դրամ (շուրջ 4 դոլար) փոխանցելով՝ անվանական ծառ տնկել, արդեն մասնակցել է 230 մարդ։  Ըստ նրա՝ ակցիան շարունակվում է, և այն մարդիկ, ովքեր դրա շրջանակներում 10 ծառ «կտնկեն», անվանական ցուցանակ կստանան։ Բացի այդ, ակցիայի բոլոր մասնակիցները Հիմնադրամի կայքում կարող են հետևել իրենց ծառի գտնվելու վայրին ու աճին։

«Ակցիայի շրջանակներում, ինչպես անցած տարի, ծրագրվում է հավաքել և չորացնել այն ծաղիկները, որոնք հայերն ավանդաբար ապրիլի 24-ին տանում են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր»,-ասաց Խաչատրյանը։

Ծրագրվում է նաև 12-18 տարեկան դեռահասների շջանում լուսանկարների մրցույթի անցկացումը, Արևմտյան Հայաստանից (այժմ Թուրքիայի տարածք)  բերված 95 տնկիների՝ «Ծիծեռնակաբերդ» Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պուրակում տնկելու՝ անցյալ տարի իրականացված  նախագծի վերաբերյալ ֆիլմի շնորհանդեսը։

Միաժամանակ նա նշեց, որ չնայած նախագիծը 90 տոկոսով հաջող իրականացվել է և ծառերը աճել են, որոշ տնկիներ կրկնակի գողացվել են։

Ըստ Հիմնադրամի ղեկավարի՝ Երկրի օրվա ակցիայի փուլի եզրափակիչ միջոցառումը կլինի ղարաբաղյան պատերազմում զոհված հերոսների «Եռաբլուր» պանթեոնում 500 ծառերի տնկումը, որ տեղի կունենա մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման 19-ամյակի օրը։

«Բնակչությունը պետք է փոխի իր սպառողական վերաբերմունքը բնության նկատմամբ, որը ձևակերպվել է երկար տարիների ընթացքում և հոգ տանի կանաչ գոտիների մասին, որպեսզի պահպանի դրանք սերունդների համար»,- ասաց Խաչատրյանը։

Միաժամանակ ակցիայի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց նման միջոցառումներին աջակցելու ու բնական պաշարները պահպանելու անհրաժեշտությունը։

«Պետք է ներդաշնակ լինել բնության հետ, օրինակ ծառայել աճող սերնդին, քանի որ ակցիան ոչ միայն մեկ ծառ տնկելն է, այլ ավելի խոր իմաստ ունի՝ թույլ տալով բնակիչներին բացատրել կանաչ գոտիների անհրաժեշտությունը»,- ասաց Յիրիկյանը։

Երկրի օրն առաջին անգամ անցկացվել է 1970թ.-ին և մինչև հիմա յուրաքանչյուր տարվա ապրիլի 22-ին ողջ աշխարհի բնակչությունը նշում է այդ տոնը։ 1990թ.-ին այդ օրը միջազգային ակցիայի օր է դարձել, որին աշխարհի 141 երկներից մասնակցել է 200 մլն մարդ։ 2000թ.-ին ակցիան արդեն հարյուրավոր միլիոն մասնակից է ունեցել 181 երկրներից։ Տարբեր երկրներում այդ օրը կազմակերպվում են զանազան միջոցառումներ և ակցիաներ, այդ թվում՝ համաժողովներ, ցուցահանդեսներ, խոշոր քաղաքների աշխույժ փողոցներում մեքենաների երթևեկության դադարեցում, տարածքների մաքրում և ծառատունկներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։