484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան կեղծ հայամետ քաղաքականությամբ փորձում է միջազգային նոր իմիջ ստեղծել. հայ թուրքագետ
15:41
22 Ապրիլի 2011

Թուրքիան իր թվացյալ հայամետ քաղաքականությամբ փորձում է ստեղծել միջազգային նոր իմիջ, հայտարարել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Այսօր Թուրքան կոնկրետ ուղղումներ է մտցնում 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կանխման իր քաղաքականության մեջ, ինչն, առաջին հայացքից, կարող է նույնիսկ հայամետ տրամադրության դրսևորում թվալ: Դա, մասնավորապես, վերաբերվում է տարբեր ակցիաներին և միջոցառումներին, որոնցով թուրքական կողմը պատմական ճշմարտության ճանաչման փորձի իմիտացիա է ստեղծում», - ուրբաթ լրագրողներին ասաց Մելքոնյանը:

Թուրքագետը, մասնավորապես, նշեց սգո ակցիան, որը թուրքական մտավորականության և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները նախատեսում են անցկացնել Ստամբուլում ապրիլի 24-ին:

Թուրքական հասարակությանն ուղղված ակցիայի կազմակերպիչների ուղերձում նշվում է, որ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում բնակվել է 1,5-2 մլն հայ, «որոնց 1915 թ.-ի ապրիլի 24-ից սկսեցին վտարել, և նրանք այլևս չկան»: Ուղերձի հեղինակները վստահեցնում են, որ նրանց հոգիներում «արդեն 95 տարի է շարունակում է աճել Մեծ աղետի մեծ ցավը», նրանք կոչ են անում թուրքերին, ովքեր իրենց սրտերում զգում են այդ մեծ ցավը, խոնարհվել 1915 թ.-ի իրադարձություններիզ զոհերի հիշատակի առջև:

Այս կապակցությամբ Մելքոնյանը կասկած հայտնեց այս և նմանատիպ այլ ակցիաների ազնվության և անկեղծության կապակցությամբ:

«Ակցիան շատ կարճ ժամանակահատվածում քաղաքականացվեց և եվրոպական, և միջազգային տարբեր կառույցներում ու վերածվեց Թուրքիայի գովազդային հոլովակի: Այսինքն, թուրքական կողմը փորձում է ներկայացնել, թե Թուրքիայում այսօր կոնկրետ փոփոխություններ են տեղի ունենում, ինչն իր հերթին ուղղված է նրան, որպեսզի երրորդ պետությունները չմիջամտեն այս գործընթացներին՝ սպասելով Թուրքիայում գործընթացի տրամաբանական զարգացմանը», - նշեց թուրքագետը:

Մելքոնյանն ընդգծեց, որ նմանատիպ ակցիաներն աշխարհասփյուռ հայության համար կարևոր և արժեքավոր կլինեին այն դեպքում, եթե չքաղաքականացվեին: «Սրանք գործընթացներ են՝ հանուն գործընթացի, նրանք որևէ նպատակ չեն հետապնդում և միայն իմիտացիա են ստեղծում, թե Թուրքիայում որևէ տեղաշարժ է տեղի ունենում: Այս քաղաքականությունն ավելի վտանգավոր է, քանի որ այստեղ մեզ համար որոգայթներ են թաքնված, որոնք մեզ ծանոթ չեն», - ավելացրեց թուրքագետը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: