478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Հարավային տուրիստական միջանցքի կառուցումը կարժենա մի քանի հարյուր միլիոն դոլար
20:02
21 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Հարավային տուրիստական միջանցքի կառուցման նախագծի արժեքը կկազմի մի քանի հարյուր միլիոն դոլար, հինգշաբթի լրագրողներին ասաց Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը նախագծի շնորհանդեսի շրջանակներում:

Հարավային տուրիստական միջանցքի կառուցման նախագիծն ընդգրկում է Վայոց Ձորի Արենի շրջանից ընդհուպ մինչև Սյունիքի մարզի Տաթև ու Գորիս, որը նախագծի հեղինակները՝ AECOM միջազգային ընկերության բրիտանացի փորձագետները բաժանել են հինգ փնջի՝ Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Տաթև, Ջերմուկ:

Ծրագրի մշակման նպատակով հիմնադրամը հատկացրել է 80 հազար ստեռլինգ:

«Նախագիծը նախատեսում է մի քանի տուրիստական կլաստերների զարգացում, որոնցից ամեն մեկը սկզբնական փուլում կիրականացվի միմյանցից անկախ, մասնավորապես, Տաթևի և Ջերմուկի աշխատանքներն արդեն իրականացվում են, մշակվել են ենթակառուցվածքների վերականգնման, ճանապարհների շինարարության նախագծերը», - ասաց Փափազյանը:

Նա նշել է, որ Հալիձորում նոր հյուրանոցի շինարարության աշխատանքներ են տարվում, Ջերմուկում այս պահին ընթանում է ներդրողների ներգրավման գործընթացը, իսկ Մոզրովի քարանձավի նախագծի հարցում բանակցություններ են ընթանում կոնկրետ ներդրողների հետ, և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կսկսվի այդ նախագծի մշակումը:

Նրա խոսքերով՝ մինչև 2020 թ.-ը նախատեսվում է ծրագրեր սկսել հարավային ուղղության բոլոր կլաստերներում, արդեն սկսվել են աշխատանքները Տաթևում, և առաջիկա 5-10 տարվա ընթացքում ակտիվ տեմպերով կզարգանան նաև մնացած ուղղությունները:

Փափազյանն իբրև այլ կարևոր բաղադրիչ նշեց օրենքի կարգավիճակով այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ինչի կապակցությամբ  արդեն վաղվանից կառավարության հետ սկսվում են օպտիմալ լուծման որոնման աշխատանքները:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատուկ մարմին ստեղծել, որը ինքնուրույն, իրավաբանական կարգավիճակ կունենա և բաղկացած կլինի իշխանության, մասնավոր հատվածի, համայնքային կառույցների, հասարակական և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներից», - նշեց հիմնադրամի ղեկավարը:

Նրա խոսքերով՝ նոր կառույցը վետոյի իրավունք կունենա խոշոր ռազմավարական նախագծերի իրագործման վրա, իրավունք կունենա մշակել և իրականացնել զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրեր:

Ինչ վերաբերում է ներդրողների որոնմանը, ապա նրա կարծիքով՝ շատ բան կախված կլինի միջանկյալ արդյունքներց, մասնավորապես, միայն Տաթևի բաղկացուցիչն առաջիկա 3-5 տարվա ընթացքում մինչև 50 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում, իսկ Ջերմուկը՝ շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ:

Միաժամանակ նա նշեց, որ հիմնադրամը Հայաստանի կենտրոնական և հարավային շրջաններում նմանատիպ համալիր նախագծերի զուգահեռ զարգացում դեռ չի նախատեսում՝ ընդգծելով, որ մեկ ուղղության հաջող զարգացումից հետո միայն կարելի է այդ փորձը տեղափոխել այլ մարզեր: Փափազյանի խոսքերով՝ դա թույլ կտա կենտրոնացնել ռեսուրսները կոնկրետ նախագծերի իրականացման վրա:

2010 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի հարավում գործարկվել է 5,7 կմ երկարություն ունեցող «Տաթևեր» աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղին: Ճոպանուղու կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 13 մլն եվրո:

Ճոպանուղու կառուցումը Ազգային մրցունակության հիմնադրամի նախագիծն է, այն նշանավորեց 50 մլն դոլար ընդհանուր արժողությամբ «Տաթևի վերածնունդ» նախագծի մեկնարկը և նախատեսում է վանական համալիրի վերականգնումն ու պահպանումը, նրա վանական և ակադեմիական ավանդույթների վերածնունդը, գետի կիրճում և մերձակա վեց գյուղերում տուրիստական ապրանքի մշակումը, ինչպես նաև տուրիստական ենթակառուցվածքի զարգացումը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: