484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավագ Հինգշաբթի կատարել է Ոտնլվայի արարողությունը
19:42
21 Ապրիլի 2011

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Ավագ Հինգշաբթի կատարել է Ոտնլվայի արարողությունը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Ոտնլվայի խորհրդանշական ծիսակատարությունը կապված է Քրիստոսի կյանքի դրվագներից մեկի հետ: Քրիստոսը վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը։ «Եթե ես՝ Աստվածն ու Ուսուցիչը, լվանում են ձեր ոտքերը, ապա Դուք էլ պետք է լվանանք միմյանց ոտքերը, քանզի ես ձեզ օրինակ տվեցի»։

Կեսօրից հետո Մայր Տաճարում կատարվել է Ոտնլվայի արարողությունը: Միաբանների թափորը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից առաջնորդեց Ս. Տաճար, ուր Նորին Սրբության հանդիսապետությամբ աղոթքների ընթերցումից հետո Ս. Խաչով և Ավետարանով օրհնվեցին յուղն ու ջուրը:

Հայրապետական «Պահպանիչ» աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի օրինակով ծնրադիր լվաց և օրհնված յուղով օծեց առաքյալներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը:

Ոտնլվայի համար ընտրվել էին երկու եպիսկոպոսներ, երկու աբեղաներ, երկու ճեմարանականներ, համալսարանական երկու երիտասարդներ, երկու զինվորներ և երկու մանուկներ:

Ոտնլվան ավարտվեց Ավետարանի այն հատվածի ընթերցմամբ, ուր հիշատակվում է Քրիստոսի կողմից կատարված ոտնլվան:

Արարողությունից հետո օրհնված յուղը սարկավագները բաժանեցին ներկա հավատավոր ժողովրդին:

Վաղ առավոտից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեցին Ավագ Հինգշաբթիի արարողությունները: Միածնաէջ Սուրբ Տաճարում առավոտյան ժամերգության ավարտին կատարվեց Ապաշխարողաց կարգը, ապա մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի ժամանակ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:

Ըստ Ավետարանի՝ իր Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը պոկում է հացը, գոհություն հայտնում Տիրոջն ու ասում առաքյալներին. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»: Այնուհետև գինու բաժակն է տալիս՝ ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: