484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին թուրք դերասանուհու մասնակցությամբ առաջին հայկական ֆիլմը կցուցադրվի
19:28
21 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը»  լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 23-ին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին, հայկական կինոյի պատմության մեջ առաջին անգամ ֆիլմում թուրք դերասանուհի է նկարահանվել. «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կինոթատրոնի մամուլի ծառայությունից:

«Սա առաջին ֆիլմն է, որտեղ ցեղասպանության թեման դիտարկվում է գաղթականների  մի քանի սերունդների վրա դրա ունեցած ազդեցության տեսանկյունից, և առաջին անգամ հայկական  ֆիլմում նկարահանվել է թուրք դերասանուհի», - նշվում է տեղեկատվության մեջ:

Իրադարձությունները համայն հայության համար ողբերգական 1915 թվականի հետևանքներն են, որ ծավալվում են Գարապետ Փամբուկչյանի ընտանիքում:   Նրանք Ամերիկա  ներգաղթած հայերի 4-րդ սերունդն են ներկայացնում  և կանգնած են «Ամերիկա» կոչվող վիթխարի բազմազգ խառնարանում ընդհանուրին միաձուլվելու վտանգի եզրին:

Մի կողմից որդին՝ ով ըմբոստանում է հոր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դեմ, մյուս կողմից թոռը, ով սիրահարվել է թրքուհուն: Ութսունամյա  Գարապետը, որի մայրը հրաշքով փրկվել է եղեռնից, ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորուսյալ Հայրենիքի հետ կապը, միայն այդպես նա կկարողանա փրկել ընտանիքը օտարացումից և բաժանումից:

Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արևմտյան Հայաստանում (Թուրքիա): Գլխավոր դերերում նկարահանվել են տարբեր երկրներից հրավիրված դերասաններ՝ Ժան-Պիեռ Նշանյանը (ԱՄՆ), Արեն Վաթյանը (ՌԴ), Արևիկ Մարտիրոսյանը (Ֆրանսիա), Գյունըշը Զանը (Թուրքիա), Կարեն Ջհանգիրյանը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արտակ Իգիթյանը և Վահան Ստեփանյանը, սցենարիստները՝ Արմեն Վաթյան և Արեն Վաթյան, բեմադրող  օպերատոր՝ Ռուբեն Շահբազյանց, բեմադրող նկարիչ՝ Գագիկ Բաբայան: Երաժշտությունը գրել է Հայկոն:

Հանդիսատեսը ֆիլմը դիտելու հնարավորություն կունենա ապրիլի 24-ից:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։