482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վերաբերյալ Բասեսկուի հայտարարությունը չի ազդի կրթության ոլորտում հայ-ռումինական հարաբերությունների վրա. Աշոտյան
18:23
21 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Բաքվում Ղարաբաղի վերաբերյալ արված Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հայտարարությունը չի ազդի կրթության ոլորտում հայ-ռումինական հարաբերությունների զարգացման վրա, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ռումինացի իր գործընկեր Դանիել Ֆուներիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Ռումինիայի նախագահն իբր հայտարարել է, թե ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա

Մամուլի ասուլիսի ընթացքում ռումինացի լրագրողները խնդրել են Աշոտյանին մեկնաբանել Ռումինիայի նախագահի հայտարարությունը և հարցրել՝ արդյոք նա այդ հայտարարությունը չի՞ դիտարկում որպես խոչընդոտ՝ կրթության և գիտության ոլորտում հայ-ռումինական համագործակցության  համար:

«Արմեն  Աշոտյանը պատասխանել է, որ հայ-ռումինական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում խարսխված են ոչ թե աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի վրա,  այլ՝ քաղաքակրթական նմանությունների և ընդհանրությունների վրա», - նշվում է տեղեկատվության մեջ:

Նախարարը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Մինսկի խմբի մոտեցումներին համաձայն՝ հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա՝ ինքնորոշման, խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության:

 

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, վաղուց կայացրել է իր որոշումը և որևէ կարծիք, որը հակասում է Ղարաբաղի ժողովրդի այդ որոշմանն ու միջազգային հանրության դիրքորոշմանը և արված է Ադրբեջանի իշխանությանն հաճոյանալու համար, չի կարող ազդել Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի վրա», - ասել է Աշոտյանը:

ՀՀ ԿԳ նախարարն ապրիլի 20-22-ը պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։