480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԶԼՄ-ներն ու պետական մարմինները պետք է «ոսկե միջին» գտնեն ԱԻ-ի դեպքում տեղեկատվություն տրամադրելիս. հայ քաղաքական գործիչ
18:21
21 Ապրիլի 2011

Լրագրողներն ու պետական մարմինները պետք է «ոսկե միջինին» հետևեն արտակարգ իրավիճակների՝ մասնավորապես ահաբեկչությունների դեպքում հասարակությանը տեղեկատվություն տրամադրելիս, ասաց «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի գործնական ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Հայկ Բաբուխանյանը:

«Եվ լրագրողները, և պետական մարմինները պետք է «ոսկե միջին» գտնեն՝ և իրենց ճիշտ մատուցելու, և հասարակությանը ճիշտ իրազեկելու համար... Տեղեկատվությունը պետք է ձեռք բերեն լրագրողները, սակայն այն պետք է լինի քաղաքացիականորեն պատասխանատու էթիկայի տեսակետից», - հինգշաբթի «Իմանալու իրավունք և չիմանալու իրավունք» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա մուլտիմեդիոն տեսակամուրջի ընթացքում նշեց Բաբուխանյանը:

Բաբուխանյանն ընդգծեց, որ ահաբեկչական ակտերի ամենասկզբում ուժային կառույցները չեն հասցնում շտաբ ձևավորել, և լրագրողներին հարկավոր է հաշված րոպեների ընթացքում ճիշտ կողմնորոշվել:

Նա ավելացրեց, որ լրագրողը պետք է ինքնուրույն տեղեկատվություն ձեռք բերի, քանի որ նմանատիպ իրավիճակներում պետական մարմինները չեն սիրում կիսվել տեղեկատվությամբ ԶԼՄ-ների հետ:

Քաղաքական գործիչը նշեց, որ այս դեպքում տեղեկատվության ճիշտ տրամադրման հարցը ուժայինների, ինչպես նաև լրագրողների և նրանց թողարկող խմբագիրների պրոֆեսիոնալիզմն է, ինչպես նաև՝ այն բարոյական նշաձողի, որի վրա գտնվում է հասարակությունը:

Այս կապակցությամբ նա տեղեկատվության տրամադրման դեպքում առանձնացրեց սահմանափակումների երեք տեսակ՝ օրենսդրական, որոնք երկրում ուժի մեջ են մտնում ԱԻ-ի դեպքում, քաղաքացիական, որոնք պայմանավորված են լրագրողների և նրանց խմբագիրների քաղաքացիական դիրքորոշումով, ինչպես նաև էթիկական՝ բռնության տեսարանների ցուցադրման ժամանակ սահմանափակումների տեսակետից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: