486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախարարությունը մտադիր է վերացնել բյուրոկրատական քաշքշուկները ՔԿԱԳ-երում
17:42
21 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է վերացնել բյուրոկրատական քաշքշուկները ՔԿԱԳ-երում, այդ թվում՝ վերացնել անիմաստ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունը և կրճատել ամուսնությունների գրանցման ժամկետները, հինգշաբթի կառավարական նիստի ընթացքում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

«Այսօր այդ կապակցությամբ ընդունված որոշումը մի շարք ծառայությունների առավելագույն մատչելիության ապահովման և քաղաքացիներին բյուրոկրատական քաշքշուկներից, մասնավորապես, կոնկրետ հարցի լուծման համար պահանջների տրամադրումից զերծ պահելու ուղղությամբ կառավարության ռազմավարության շրջանակներում իրականացվող միջոցառումներից մեկն է»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ կառավարական որոշման մեջ կատարված փոփոխությունը վերաբերում է անվան փոփոխման կարգին և պայմաններին, ինչի համար պահանջվում էին տեղեկություններ, որոնք կամ գրանցված են անձնագրում, կամ կարելի է ստանալ ոստիկանությունում։

Բացի այդ, Թովմասյանի խոսքերով, նախատեսվում է ամուսնության գրանցման համար պահանջվող ժամկետի կրճատում։ «Քննադատության չի դիմանում այն, որ ամուսնությունը կարող է գրանցված լինել ոչ ուշ, քան հայտարարություն տալուց մեկ ամիս, և ոչ ուշ, քան երեք ամիս անց»,- ասաց նա, հավելելով, որ փոփոխություններով առաջարկվում է կրճատել այդ ժամկետները մինչև յոթ օր։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասաց, որ տարեկան կտրվածքով տվյալ հարցը վերաբերում է 70 հազ քաղաքացիների, ովքեր օգտվում են այս ծառայություններից։

Միաժամանակ նա ընդգծեց նախարարների կողմից այդ հարցերն ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը։

«Հակակոռուպցիոն ցանկացած միջամտություն պետք է լրջորեն պատժվի, քանի որ հակառակ դեպքում այդ որոշումներն իրենց նպատակին չեն հասնի»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնելով նախագահի հանձնարարականը՝ կարճ ժամկետում պետության կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ, վարչապետն ասաց, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում ընդունվել են արմատական որոշումներ, այդ թվում՝ անձնագրերի, վարորդական իրավունքների տրամադրման կարգի, ավտոմեքենաների հաշվառման և հաշվառումից հանելու, ավտոմեքենաների տեխզննման կարգի մասին։

Սարգսյանն այդ կապակցությամբ նշեց, որ ավտոմեքենաների տեխզննում տարեկան անցկացնում են 300 հազ քաղաքացիներ, Հայաստանում վարորդական իրավունք են ստանում տարեկան, առնվազն, 50 հազ քաղաքացիներ, ավտոմեքենաների հաշվառման ընթացակարգին տարեկան մասնակցում է 170 հազ քաղաքացի։

«Հասկանալի է, որ եթե այդ հատվածում տրամադրվող ծառայությունները որակյալ չեն, և կան կոռուպցիոն ռիսկեր, վստահություն լինել չի կարող»,- ասաց նա, ավելացնելով, որ, փաստորեն, խոսքը երկրի բոլոր քաղաքացիների մասին է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։