486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով է ծրագրվում ստեղծել Հայաստանում
16:12
21 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով է ծրագրվում ստեղծել Հայաստանում։

Այդ առիթով հանրապետության կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում և Քրեական օրենսգրքում փոփոխությունների կատարման օրինագծի փաթեթին։

«Օրենսդրական փաթեթը, որը քննարկվել է խորհրդարանում, անցել է առաջին և երկրորդ ընթերցումները, սակայն չի հաստատվել երրորդ ընթերցմամբ քվորումի բացակայության պատճառով։ Այն ունի հստակ հակակոռուպցիոն ռազմավարություն»,- հինգշաբթի կառավարական նիստի ընթացքում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Նա նշեց, որ Էթիկայի հանձնաժողովը պետք է վերահսկի, այդ թվում՝ նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին, պետական կառավարման կառույցների ղեկավարներին, նրանց տեղակալներին, պատգամավորներին, դատավորներին։

Նախարարը պարզաբանեց, որ նոր օրինագծով առաջարկվում է անվանացանկին ավելացնել նաև մարզային դատարանները։

«Այդ խումբն Էթիկայի հանձնաժողովին կներկայացնի նաև գույքի և եկամուտների հայտարարգրերը»,- ասաց նա։

Թովմասյանի խոսքերով` օրենքի այս փոփոխությունները թույլ կտան հրապարակային դարձնել պաշտոնատար անձանց տվյալ խմբի գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Նախատեսվում է նաև ռեեստրի ստեղծում, որում այդ ողջ տեղեկությունը հասանելի կլինի բոլորի համար։

Իր հերթին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հասարակության կողմից 500 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ  թվում, նախարարների նկատմամբ վերահսկողությունը հրապարակային կլինի, թափանցիկությունը բարձր կլինի, ինչի արդյունքում կոռուպցիոն ռիսկերը կկրճատվեն։

«Կարևոր է նաև այն, որ այդ օրինագիծը մանրամասնորեն և մի քանի փուլով քննարկվել է Համաշխարհային բանկի, ինչպես նաև ԵՄ փորձագետների հետ։ Նրանք առաջարկել են չստեղծել ծանր կառույց, և նրանց առաջարկն ընդունվել է։ Մենք ի վիճակի չենք լինի այդ կառույցը ներդնել և ապահովել նրա արդյունավետությունը։ Եթե ավելի քան 10 հազ մարդ Հայաստանում հայտարարագրեր ներկայացնի, անհնար կլինի արդյունավետ վերահսկողություն իրականացնել, հատկապես, հաշվի առնելով այն, որ հասարակայնությանը, նախևառաջ, հետաքրքրում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք»,- ասաց նա։

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ պատգամավորներն օժանդակություն կցուցաբերեն գործադիր իշխանությանը, և այդ կարևորագույն բաևեփոխումը կիրականացվի։

«Դա զսպաշապիկ կդառնա նրանց համար, ովքեր, ծանոթանալով հրապարակայնության նախատեսվող չափի հետ` չեն ձգտի այն պաշտոններին, որոնց ձգտում են այսօր»,- ասաց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։