483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ախուրյան երկաթուղային կայարանի հիման վրա Միջազգային լոգիստական կենտրոն կստեղծվի
10:52
21 Ապրիլի 2011

Միջազգային լոգիստական կենտրոն (ՄԼԿ) կստեղծվի «Ախուրյան» երկաթուղային կայարանի հիման վրա, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից:

Ըստ փորձագիտական տվյալների, կենտրոնի ստեղծման ներդրումների ծավալը  կազմում է 9,1 մլն դոլար՝ բազային սցենարով, 7,6 մլն դոլար՝ նվազագույն սցենարով, 11,1 մլն դոլար՝ առավելագույն սցենարով:

Տվյալ Կենտրոնի ստեղծման նախագիծը ներկայացվել է նախօրեին` «Միջտարածաշրջանային կապերի տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը` տրանսպորտ, կապ, հաղորդակցություն» կլոր սեղանի շրջանակներում` միջտարածաշրջանային համագործակցության շուրջ հայ-ռուսական առաջին ֆորումի ժամանակ:

ՄԼԿ-ի հիմնական խնդիրներից է փոխադրումների ծավալների ավելացումը և եկամտային բազայի բարձրացումը, «մեկ պատուհան» համակարգով տրանսպորտային լիարժեք համալիր ծառայությունների տրամադրումը, այդ թվում` «դռնից դուռ» մեխանիզմով, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան, հակառակ ուղղությամբ և այլ երկրներ բեռնափոխադրումների տարանցիկ միջանցիկ սակագնային դրույքների ձևավորումը:

Բացի այդ, ՄԼԿ-ի խնդիրների թվում է առաքման ողջ շղթայում տրանսպորտային ծախսերի օպտիմալացումը, շուկաների ընդլայնման նպատակով հայ արտադրողների ապրանքների վաճառքը և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծավալի ավելացումը:

Կենտրոնի զարգացման ռազմավարության շրջանակներում ենթադրվում է «դռնից դուռ» բեռների առաքման մրցունակ լոգիստական համալիր ծառայությունների զարգացումը, ժամանակակից պահեստային համալիրի և մաքսային տերմինալի ստեղծումը, տրանսպորտային-լոգիստական կենտրոնների («хабов») ցանցի զարգացումը, միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումն ու ձևավորումը, ինչպես նաև արտերկրում գործակալական (ներկայացուցչական) ցանցի  զարգացումը:


Առաջին փուլում ՄԼԿ-ի ստեղծումը ենթադրում է այնպիսի առանցքային ծառայությունների մատուցում, մասնավորապես ինչպիսին են տրանսպորտային-առաքման սպասարկումը, բեռների տերմինալային մշակումը և դրանց մաքսային ձևակերպումը:

Ըստ «ՀԿԵ» փորձագետների, Կենտրոնը կարող է սպասարկել Թուրքիայից  (դեպի Թուրքիա) մեծածավալ բեռների, բեռների մի մասի հոսքը, որոնք այժմ Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկրներից Հայաստանից կամ Հայաստան են հասցվում Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստների միջոցով:

Բացի այդ, ՄԼԿ-ի ստեղծումը Հայաստան կներգրավի միջազգային բեռնափոխադրումները՝ TRACECA միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային ճյուղերի հաշվին, ինչպես նաև կբարձրացնի ՀՀ գրավչությունը որպես փոխադրող-երկիր`  Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային ճյուղի կառուցման դեպքում:

Զարգացման բազային սցենարի համաձայն, Կենտրոնը կարող է սպասարկել 2012թ.-ին  215,5 հազար տոննայից մինչև 311,6 հազար տոննա բեռ` 2021թ.-ին: Ամենանվազագույն կանխատեսումների համաձայն, այդ ցուցանիշը կկազմի 2012թ.-ին 87,3 հազար տոննայից մինչև 1618,4 հազար տոննա` 2021թ.-ին:

«Ըստ փորձագետների կանխատեսումների, բազային և առավելագույն սցենարների իրականացման դեպքում, Ախուրյան կայանում ՄԼԿ-ի ստեղծման նախագիծը եկամտաբեր է, արդյունավետ բաժնետերերի համար և կարող է երաշխավորվել», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։