477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանն իրավապահ կառույցներին կոչ է արել ակտիվացում ցուցաբերել 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքների բացահայտման գործում
10:07
21 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի շուրջ խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել իրավապահ կառույցներին ակտիվացում ցուցաբերել 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքների բացահայտման գործում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Հայկական ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր թեկնածություններ էր դրել 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին և պարտվել էր, 2008թ.-ի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով քվեարկության արդյունքների դեմ: 2008թ.-ի մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախումների, ինչի արդյունքում տասը մարդ զոհվեց, երկու հարյուրից ավելին վիրավորվեց:

«Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում»,- ասել է նա:

Նախագահն ընդգծել է, որ գիտի բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ խնդիրները, որոնք կանգնած են եղել իրավապահ մարմինների առջև:

«Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք»,- ասել է նա:

Նշելով, որ անձնապես իր համար դա շատ կարևոր հարց է, Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներից պահանջել է կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, «որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել»:

«Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Արամ Թամազյանը, Գևորգ Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: