477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ միջազգային համաժողովը կանցկացվի ապրիլի 25-25-ը Երևանում
20:05
20 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և դրանց արծարծումը մամուլում» միջազգային համաժողովը կանցկացվի ապրիլի 25-26-ը Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գործնական լրագրության ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
 
«Ավանդաբար միջոցառումն անցկացվել է ուսանողական համաժողովի ձևաչափով, որին մասնակցում էին ասպիրանտները, հայցորդները և ամբիոնի դասախոսական ամբիոնը, սակայն այս տարի մենք որոշել ենք ընդլայնել շրջանակները, այն դարձնել ավանդական միջազգային համաժողով՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին, դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման վրա»,- ասաց Բաբուխանյանը:

Նա նաև նշեց, որ քանի որ համաժողովն անցկացվում է գործնական լրագրության ամբիոնի կողմից, ապա դրա շրջանակներում կդիտարկվի հայ-թուրքական հարաբերությունների արծարծումը տպագիր ԶԼՄ-ներում:
Ըստ Բաբուխանյանի, խնդրի արդիականությունը կայանում է նրանում, որ հայ-թուրքական հարաբերությունները բոլորովին լճացած վիճակում չեն: Դրանք դինամիկորեն զարգանում են և հաճախ նույնիսկ դժվար է գուշակել դրանց զարգացման ընթացքը, հատկապես հաշվի առնելով այն, որ թուրքական արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում արմատապես փոխել է իր ուղղվածությունը:

«Բոլոր այս հարցերը պետք է ուսումնասիրվեն գիտական տեսանկյունից, քանի որ դա վիթխարի նշանակություն ունի գործնական իմաստով»,- ասաց Բաբուխանյանը: Ինչպես նշեց ամբիոնի վարիչը, համաժողովի շրջանակներում կուսումնասիրվի թուրքական արտաքին քաղաքականությունը, դրա նոր կողմնորոշումները, հայ-թուրքական հարաբերությունների դինամիկան, ինչպես նաև երկու երկրների մամուլում դրանց ներկայացման հնարավորությունները և հասարակական կարծիքի վրա ազդեցության աստիճանը:

Ըստ նրա, համաժողովին կմասնակցեն հայտնի ռուս քաղաքագետները և լրագրողները, մասնավորապես Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Ստանիսլավ Եվրեմեևը, ինչպես նաև «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի միջազգային թողարկման խմբագիր Տատյանա Մետյուսովան:
«Նման պրոֆեսիոնալների ներկայությունը համաժողովին հատուկ նշանակություն է տալիս և մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն գիտական, այլ նաև քաղաքագիտական և լրագրողական շրջանակներում»,- ասաց Բաբուխանյանը:

Ապրիլի 24-ին (1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանություն) նվիրված համաժողովի կազմակերպիչն է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գործնական լրագրության ամբիոնը՝ «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության աջակցությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: