484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ին չի սպառնում այնպիսի վթար, ինչպիսին տեղի ունեցավ Ճապոնիայում. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
17:10
20 Ապրիլի 2011

Հայկական ԱԷԿ-ում չի կարող տեղի ունենալ այնպիսի վթար, ինչպիսին տեղի ունեցավ ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում, հավաստիացնում է Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 9,0 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11-ին: Այն 10 մետր բարձրության ցունամի է առաջացրել: Երկրաշարժից և ցունամիից հետո «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում մի շարք վթարներ են գրանցվել, որոնք առաջացել են սառեցման համակարգերի խափանման պատճառով: ԱԷԿ-ում գրանցվել է ռադիացիայի արտահոսքի մի քանի դեպք, ինչը ստիպել է իշխանություններին ԱԷԿ-ի շուրջ 20 կմ շառավղով տարածքից տարհանել մարդկանց։ Ճապոնիայի Միջուկային և արդյունաբերական անվտանգության  գործակալությունը հայտարարել է «Ֆուկուսիմա-1»-ը վտանգի առավելագույնէ յոթերորդ մակարդակի վթարային համարելու մասին։

«Հայկական ԱԷԿ-ը ճապոնականից տարբերվում է ոչ միայն նախագծով, այլ նաև անվտանգության և սառեցման կառուցվածքով ու համակարգերով»,- ասաց նա մամուլի ասուլիսում։
Խոսելով տարբերությունների մասին՝ Մարտիրոսյանը նշեց, մասնավորապես, որ հայկական ԱԷԿ-ը երկկոնտուրանի է, ի տարբերություն «Ֆուկուսիմայի», որում գործել է մեկ կոնտուր, ինչի հետևանքով բարձր ջերմաստիճանի պայմաններում ճապոնացիները ստիպված են եղել ռադիոակտիվ գազը դուրս հանել անմիջապես շրջապատող միջավայր։

«Եթե մեր ատոմակայանում նմանատիպ իրավիճակ ստեղծվի, արտանետումները կլինեն ոչ թե ռեակտորից, այլ շոգեգեներատորից, որում ջուր է լցված, և ռադիացիան բացակայում է»,- ասաց նա։
Բացի այդ, Մարտիրոսյանի խոսքերով, ճապոնական ԱԷԿ-ում պաշտպանական կառույցների ամրապնդման միջոցառումներ չեն անցկացվել։

Կոմիտեի ղեկավարը միաժամանակ նշեց, որ տեսականորեն հայկական ԱԷԿ-ում հնարավոր են վթարներ, օրինակ, 1982 թվականին կայանում մեծ հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով կայանը զրկվել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին էլեկտրամատակարարումից։

«Այդ ժամանակ վեց ժամվա ընթացքում հաջողվել է ոչ միայն ապահովել ԱԷԿ-ի անվտանգության պատշաճ մակարդակն էլեկտրամակատարարման մասով, այլ նաև ջրով սառեցում իրականացնել»,- ասաց նա, հավելելով, որ հրդեհից վեց ժամ անց կայանը բերվել է նախագծային կանգի վիճակի, և ռեակտորի սառեցումն իրականացվել է առանց որևէ շեղման։

Այդ առնչությամբ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ վթարային վիճակի կասեցման նման հաջող ավարտի հաջողվեց հասնել շնորհիվ այն հանգամանքի, որ Հայկական ԱԷԿ-ի նախագծողները ժամանակին նախատեսել են սառեցման համար անհրաժեշտ ջրի այնպիսի մեծ պահուստ, որը կբավարարեր ռեակտորի սառեցման համար էլեկտրամատակարարման վեցժամյա դադարեցման դեպքում։

Նրա խոսքով՝ այժմ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն և Հայկական ԱԷԿ-ը համատեղ քննարկում են վթարային տարբեր սցենարներ, այդ թվում՝ ռադիոակտիվ արտանետումների հիպոտեթիկ հավանականությունը, ինչպես նաև վթարային ռեժիմով կայանի կառավարումը։
«Այսօր Հայկական ատոմակայանն աշխատում է շահագործման կանոնակարգին համապատասխան նորմալ ռեժիմով, և որևէ շեղում չկա»,- ասաց նա։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի բաժնետոմսերի 57,3 տոկոսը պատկանում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիային։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։