484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ի հարթակի սեյսմակայունությունը մշտապես բարձրացվում է. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
16:24
20 Ապրիլի 2011

Հայկական ԱԷԿ-ի հարթակի սեյսմակայունությունը և անվտանգությունը գերակա խնդիրներ են և մշտապես գտնվում են Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ուշադրության կենտրոնում, հայտարարեց գերատեսչության նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

«Զանազան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի կայանի սեյսմիկ կայունությունն ընդունելի նորմից բարձր լինի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ Հայկական ԱԷԿ-ի նախագծային գնահատականները երկրաշարժերի դեպքում անվտանգության տեսանկյունից 7-8 բալ մակարդակի վրա են։

Այդ առնչությամբ նա պարզաբանեց, որ 7-բալանոց երկրաշարժի դեպքում Հայաստանի ատոմակայանը չի վնասվի և ի վիճակի կլինի շարունակել աշխատանքը նախագծային ռեժիմով։

«Անվտանգության ավտոմատ համակարգերը 6-բալանոց երկրաշարժի դեպքում անջատում են ռեակտորը, որը կբերվի անվտանգ ոչ աշխատանքային վիճակի»,- նշեց կոմիտեի ղեկավարը։

Իսկ 8-բալանոց երկրաշարժի դեպքում, ըստ նրա, անվտանգության բոլոր համակարգերը կշարունակեն աշխատանքը և կապահովեն ռեակտորի անվտանգ կանգնեցումը, իսկ հետագայում՝ անվտանգ անցումն աշխատանքային ռեժիմի։
«Այդ դեպքում հնարավոր են ճեղքվածքներ կամ ԱԷԿ-ի անվտանգության տեսանկյունից վտանգ չներկայացնող օբյեկտների ու շինությունների փլուզումներ»,- ավելացրեց նա։

Մարտիրոսյանը միաժամանակ ասաց, որ կայանի վերագործարկումից առաջ (1995 թվական. «Նովոստի-Արմենիա») հարակից տարածքների լրացուցիչ սեյսմիկ հետազոտություններ են կատարվել, ինչի արդյունքում հետագայում հզորացվել է կայանի սեյսմակայունությունը։

«Այս աշխատանքները մշտական բնույթ են կրում, և վերջին 15 տարիների ընթացքում պարբերաբար ԱԷԿ-ի սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ են տարվել, որոնք կշարունակվեն ընդհուպ մինչև կայանը շահագործումից դուրս բերելը»,- ասաց նա։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։
ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի բաժնետոմսերի 57,3 տոկոսը պատկանում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիային։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: