487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի երեսակման բաց առաջնության հայ մրցանակակիրները պարգևներ և դիպլոմներ կստանան
16:03
20 Ապրիլի 2011

Ռուսաստանի երեսակման բաց առաջնության հայ մրցանակակիրների պարգևների և դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի Վանաձորի «Գեմս դե Լյուքս» ձեռնարկությունում, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Առաջնությունն անցկացվել է 2011թ.-ի փետրվարին Մոսկվայում: Հայաստանից մասնակցել է 5 հոգի՝ «Գեմս դե Լյուքս» ՍՊԸ-ի աշխատակիցները, որոնցից երկուսը զբաղեցրել են մրցանակային առաջին և երրորդ տեղերը:
Հաղթողներին մրցանակներ կհանձնի հատուկ Մոսկվայից ժամանած ՌԴ Երեսակողների գիլդիայի նախագահ Վիկտոր Տուզլուկովը:

Պարգևատրման արարողությանը կմասնակցեն Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարը, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, մարզային և քաղաքային վարչության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:

«Գեմս դե Լյուքս» ՍՊԸ-ն ստեղծվել է ռուսական ներդրումների հիման վրա և զբաղվում է ոսկերչական իրերի համար կիսաթանկարժեք և թանկարժեք քարերի տեղադրմամբ:

Ըստ «Գեմս դե Լյուքս»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Սազոնովի, ընկերության ապրանքն արտահանվում է առավելապես Ռուսաստան, սակայն առաքումներ են լինում նաև դեպի Եվրոպայի երկրներ (օրինակ՝ դեպի Իսպանիա): 
Ձեռնարկության աշխատակիցները բացառապես տեղացի մասնագետներ են՝ վանաձորցիներ:
«Ընկերությունը Հայաստանում ռուսական կապիտալով փոքր և միջին բիզնեսի լավ գործունեության ցուցադրական օրինակ է»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։