478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալներն առաջին եռամսյակում ավելացել են 6,7 տոկոսով
14:19
20 Ապրիլի 2011

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2011 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել են 6,7%-ով՝ կազմելով 532.1 մլն խ.մ. հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որին է պատկանում Հայաստան ռուսական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհը:

Ընդ որում նշված ժամանակահատվածում իրացվել է 486.8 մլն խ.մ., ինչը 5,1 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, փոքր-ինչ ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով շուրջ 221.8 մլն խ.մ, ինչը 3,6%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ինչպես նաև 7%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 70.3 մլն խ.մ:

Նույն ժամակահատվածում նվազել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 39.1 մլն խ.մ., ինչը 48%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 20,5%-ով նվազել են նաեւ Էներգետիկայի բնագավառում իրացված գազի ծավալները՝ կազմելով 66.1 մլն խ.մ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ին, որի բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն և ՀՀ կառավարությունը: Ռուսաստանից Հայաստան գազը մատակարարվում է Վրաստանի տարածքի միջոցով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: