483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության խնդրի մասին հասարակությանն իրազեկելու մոտեցումները հնացել են. փորձագետ
14:01
20 Ապրիլի 2011

1915թ. Հայոց ցեղասպանության խնդրի մասին հասարակությանն իրազեկելու մոտեցումները հնացել են, չորեքշաբթի հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» միջազգային գիտաժողովի ժամանակ։

Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» միջազգային գիտաժողովն անցկացվում է Երևանում ապրիլի 20-21-ը։ Գիտաժողովի նպատակն է վերականգնել Սկանդինավիա-Հայաստան հարաբերությունների պատմության առանցքային մոռացված և բաց թողնված դրվագները և քննարկել դրանք ընդհանուր պատմության համատեքստում։

«Ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական հասարակությանն իրազեկվելու մոտեցումները հնացել են, և անհրաժեշտ է մշակել նորերը, քանի որ, ցավոք, երիտասարդ սերունդը շատ քիչ բան գիտի 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց նա։

Դեմոյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որպեսզի Հայոց ցեղասպանության թեման ներկայացված է եղել Եվրոպայի ժողովուրդների պատմության համատեքստում, քանի որ ցեղասպանության պատմությունը համաշխարհային պատմության մասն է։

«Շատերը մոռանում են, որ ցեղասպանության պատմությունն ամուր թելերով կապված է Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպայի այլ երկրների հետ։ Չկա մի եվրոպական երկիր, որի պատմությունն այս կամ այն չափով կապված չլինի Հայոց ցեղասպանության թեմայի հետ»,- ընդգծեց նա։

Սակայն, ինչպես նշեց փորձագետը, և 20-րդ դարի սկզբին և այսօր Եվրոպայի բազմաթիվ պետություններ կիրառում են երկակի ստանդարտների քաղաքականությունը։ «Հաճախ ռազմավարական և տնտեսական շահերը համամարդկային արժեքներից բարձր են դրվում»,- ասաց նա՝ հավելելով, որ քանի դեռ պետությունները չեն փոխել իրենց քաղաքականությունը, նմանատիպ ողբերգությունների կրկնության վտանգը հետագայում էլ չի վերանա։

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան հետազոտող պատմաբաններ Հայաստանից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից, ինչպես նաև ընթերցվեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։