481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գյուղատնտեսության աշխատողի օր կհիմնադրվի
12:25
20 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում կքննարկի Գյուղատնտեսության աշխատողի օր հիմնադրելու մասին որոշման օրինագիծը, հաղորդվում է ՀՀ կառավարության կայքում:

Ըստ օրինագծի՝ Գյուղատնտեսության աշխատողի օրը նախատեսվում է նշել ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:

««Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գյուղա­տնտեսությունը երկրի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է», - նշվում է որոշման հիմնավորման մեջ:

Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում երկրի համախառն ներքին արդյունքի 17.0%-ը, զբաղվածության` 44.0%-ը:

Գյուղական բնակավայրերում է բնակվում հանրա­պետության բնակչության 36.0%-ը, որոնց եկամուտների գերակշռող մասն ապահով­վում է գյուղատնտեսական գործունեության արդյունքում:

«Հանրապետության 915 համայնք­ից 866-ը գյուղական են: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ հանրապետությունում սահմանված չէ գյուղատնտեսության աշխատողի տոնը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Վերջին շրջանում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ ուշադրությունը կտրուկ ավելացել է: Նախորդ տարի գրանցված աննախադեպ 12,5 տոկոսանոց անկումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրավասու գերատեսչությունների առաջ կոնկրետ խնդիր է դրել՝ լուծել գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող խնդիրները, որոնք ազդում են տնտեսության վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: