486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ականավոր գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012թ. նշանակալից տարեդարձների ցանկում
12:12
20 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Միջնադարի հայ խոշորագույն գիտնական, փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիր Անանիա Շիրակացու 1400-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012թ. նշանակալից տարեդարձների ցանկում, նշվում է Բյուրականի աստղադիտարանի տեղեկատվության մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հռչակավոր գիտնական հոբելյանի ներառման հայտը ներկայացրել էր Բյուրականի աստղադիտարանը:

«Անանիա Շիրակացու 1400-ամյակի տոնակատարության միջոցառումների ցանկում կարևորագույնը կլինի Բյուրականի աստղադիտարանում նախատեսվող միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովը, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ Կառավարությունն արդեն հավանություն է տվել 2012-2013թթ. նույնպես Բյուրականի աստղադիտարանի նախաձեռնությամբ ՀՀ Մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և ՀՀ ԳԱԱ համատեղ առաջարկին:

Անանիա Շիրակացին հայ միջնադարի խոշորագույն գիտնական է. փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիրը Հայաստանում: Ունենալով իր ժամանակի համար առաջադեմ աստղագիտական հայացքներ և թողնելով հարուստ աստղագիտական ժառանգություն՝ նա իրավամբ համարվում է աստղագիտության հիմնադիրը Հայաստանում:  Շիրակացին պաշտպանում էր Երկրի ոլորտային վարկածը, առաջարկել է երկնքում երևացող Ծիր Կաթնի շերտի ճիշտ բացատրություն և զարգացրել է Լուսնի մակերևույթի բավականաչափ լավ պատկերացում: Նա կարողանում էր ճշտորեն մեկնաբանել Լուսնի և Արեգակի խավարումները: Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտական մտքի հետագա զարգացման, ինչպես նաև մի շարք բյուզանդական գիտնականների հայացքների վրա: Շիրակացու աշխատանքները հայ հնագույն աստղագիտական եզրաբանության պարզաբանման հիմնական աղբյուր են հանդիսանում, ներառյալ համաստեղությունների և աստղերի անվանումները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: