478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Ռումինիա
11:42
20 Ապրիլի 2011

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ապրիլի 20-22-ը պաշտոնական այցով կմեկնի Ռումինիա, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Այցի ընթացքում նախարարը պաշտոնական հանդիպում կունենա Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի, Գիտական հետազոտությունների ազգային մարմնի  նախագահ Դրագոշ Չուպարուի հետ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Կստորագրվի «Գիտական և տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիր»:

Նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Բուխարեստի համալսարան և հանդիպում կունենա ռեկտոր Ֆլորիան Պոպայի հետ, ինչպես նաև Բուխարեստի Կարոլ Դավիլա բժշկական և դեղագործական համալսարանում կհանդիպի ռեկտոր Իոան Պընզարուի հետ: Նախատեսված է նաև այցելություն Ռումինիայի Խորհրդարան և հանդիպում Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:

Այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև վարդապետ  Հակոբյանի եւ Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, Բուխարեստի միօրյա դպրոցի ուսուցիչների և աշակերտների, Ռումինիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ, ինչպես նաև կայցելի Հայոց թանգարան, Մշակույթի տուն, «Արարատ» և «Նոր կյանք» պարբերականներ, «Արարատ» հրատարակչություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: