481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ն ամբողջ հզորությամբ միացել է երկրի էներգահամակարգին
11:10
20 Ապրիլի 2011

Հայկական ԱԷԿ-ը պլանային, կանխարգելիչ վերանորոգման նպատակով աշխատանքի դադարից հետո առավոտյան միացվել է հանրապության էներգաարտադրության ցանցին, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՀՀ էներգետիկայի նախարարությանը:

«Այս անգամ էլեկտրակայանի աշխատանքը դադարեցվել էր ոչ թե անվտագնության մակարդակի բարձրացմանն ու վառելիքի վերալիցքավորմանն ուղղված միջոցառումների անցկացման, այլ ամենամյա պլանային, տեխնիկական աշխատանքների անցկացման համար: Տասնվեց օրվա ընթացքում վերանորոգման-մաքրման աշխատանքներ են իրականացվել ԱԷԿ-ի երկու տուրբոգեներատորներում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ապրիլի 3-ին հայկական ԱԷԿ-ի երկրորդ բլոկում դադարեցվել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը էներգաբլոկի պլանային, կանխարգելիչ աշխատանքների և տուրբինային կոնդեսատորների մաքրման աշխատանքների իրականացման կապակցությամբ, սակայն հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի մեկ տուրբոգեներատորն ապրիլի 7-ին միացվել էր հանրապետության էներգաարտադրության ցանցին:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի բաժնետոմսերի 57,3 տոկոսը պատկանում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիային։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: