483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի հաջողությունը պայմանավորված է դրա ներկայացուցչականությամբ և բազմաձևաչափությամբ. փոխվարչապետ
20:06
19 Ապրիլի 2011

Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին ֆորումի հաջողությունը ձեռք է բերվել դրա ներկայացուցչականությամբ և բազմաձևաչափությամբ, երեքշաբթի ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման  նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Ռուս գործընկերների հետ մեր ընդհանուր գնահատականով՝ ֆորումը կայացավ, և այն հաջողված էր։ Այդ հաջողությունը ներկայացուցչականության հաշվին է ձեռք բերվել։ Ինչպես մեզ է թվում, հաջողության երկրորդ կողմը  ֆորումի շրջանակներում երկխոսության բազմաձևաչափությունն է»,- ասաց Գևորգյանը։

Փոխվարչապետը նախևառաջ նշեց ֆորումի շրջանակներում անցկացվող արդյունաբերական նորարարությունների ցուցահանդեսը։ «Այսօր թեմատիկ կլոր սեղանների և լիագումար նիստի շրջանակում քննարկումներ, նաև պաշտոնական հանդիպումներ, Հայաստանի ղեկավարության հետ Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցություններ են անցկացվել։ Շրջանների պատվիրակությունները հնարավորություն են ունեցել նաև երկկողմանի ձևաչափով աշխատել, և ոչ պակաս կարևոր նշանակություն է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ջազային կոլեկտիվների մասնակցությամբ ֆորումի մշակութային մասը»,- ավելացրեց նա։

Ըստ Գևորգյանի՝ ֆորումի ընթացքում ավելի քան 20 փաստաթուղթ է ստորագրվել։ «Այս ֆորումի անցկացումը մեզ համար կարևոր է ինչպես հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ինտենսիվացման, այնպես էլ ՀՀ մարզերի զարգացման և ռուսական ռեգիոնների հետ նրանց կապերի ընդլայնման տեսանկյունից»,- նշեց նախարարը։

Գևորգյանը նաև ընդգծեց, որ երեք տարի առաջ, երբ ինքը զբաղեցրեց   տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, շատ ինտենսիվորեն սկսեցին հաստատվել հարաբերությունները ռուսական սուբյեկտների հետ։ «Ազնվորեն պետք է ասեմ, որ եթե փաստաթղթերի մի մասը ժամանակին ձևական բնույթ էր կրում, ապա այժմ մենք արդեն այն դիրքորոշումների գործնական իրականացումն ենք սկսել, որոնք շարադրված են այդ փաստաթղթերում»,- ավելացրեց նա։

Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինն իր հերթին նշեց, որ համաժողովը Հայաստանի և Ռուսաստանի  ներկայացուցիչների փոխգործակցության առաջին առավել մեծ հարթակը դարձավ ինչպես կառավարությունների և ռեգիոնների ներկայացուցիչների, այնպես էլ խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների մակարդակով:

«Մենք կարծում ենք, որ այս համաժողովը շատ լավ հեռանկար ունի: Պարզ է, որ մենք այսօր շատ ճիշտ թեմաներ ենք ընտրել, որոնք կապված են մեր փոխգործակցության ողջ ենթակառուցվածքի զարգացման հետ: Կարծում եմ, որ հաջող օգտագործվեց նաև ցուցահանդեսային հարթակների հնարավորությունը: Հետագայում մենք կփորձենք վերացնել բոլոր ադմինիստրատիվ արգելքները երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների և ռեգիոնների համագործակցության ճանապարհին: Դա է համաժողովի խնդիրը»,- ասաց Բասարգինը:

Նախարարները նաև ներկայացրեցին ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցների եզրափակիչ հայտարարությունը:

Եզրափակիչ հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման գործում ծանրակշիռ ներդրում ունեցան համաժողովի ժամանակ ստորագրված 24 երկկողմանի փաստաթղթերը՝ տարբեր ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը և հուշագրերը, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտների մակարդակով: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։