480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության ոլորտի գործողությունների ծրագիր է հաստատվել
18:51
19 Ապրիլի 2011

Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված զբոսաշրջության ոլորտի համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում գործողությունների ծրագիրն է ընդունվել  երեքշաբթի ՌԴ Զբոսաշրջության դաշնային գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։

Նա նաև նշեց իրավական տեսանկյունից գործողությունների ծրագրի կարևորությունը։

«Մեր երկրներում միջտարածաշրջանային կապերի զարգացման համար համաձայնեցված իրավական դաշտի ստեղծումը կարող է նպաստել ռեգիոններում տնտեսության կայուն և ստաբիլ աճին»,- երեքշաբթի «Դեպի հայ-ռուսական համախոհ հարաբերությունների միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումները» հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին ֆորումի շրջանակներում անցկացվող զբոսաշրջության կլոր սեղանի ընթացքում նշեց Պետրոսյանը։

Նա նշեց, որ Հայաստանի տուրիստական այցելությունների ընդհանուր հոսքում Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը։ Մասնավորապես՝ 2009թ.-ի տվյալների համաձայն՝ Հայաստան է ժամանել 123 հազար ռուս զբոսաշրջիկ, բայց ներքին վիճակագրության մեջ այդ ցուցանիշն ավելի բարձր է։

ՌԴ Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Ռադկովն իր հերթին նշեց, որ Հայաստանը լավ հնարավորություններ ունի Ռուսաստանի տուրիստական ուղղություններից մեկը դառնալու համար։

Ըստ նրա՝ Հայաստանը տիրապետում է մշակութային, կրոնական և լեռնադահուկային զբոսաշրջության համար եզակի ներուժի։

Ռադկովը նաև ընդգծեց ռուսական տուրիստական շուկայում հայկական ապրանքանիշի ձևավորման կարևորությունը։

Կլոր սեղանի ժամանակ հայկական և ռուսական կողմերի մասնակիցները ներկայացրել են երկկողմ զբոսաշրջության զարգացման վերաբերյալ իրենց զեկույցները, իսկ քննարկման վերջում «Նոր ճանապարհորդություն» ռուսական տուրիստական կազմակերպության և «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության միջև Հայաստանում  անհատական և խմբակային զբոսաշրջիկների ընդունելության վերաբերյալ համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։