478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+27
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում հարկավոր է Հայոց ցեղասպանության թանգարան հիմնել. ռուս քաղաքագետ
17:34
19 Ապրիլի 2011

Մոսկվայում հարկավոր է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծել, հայտարարել է Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը երեքշաբթի «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց... » թեմայով Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջի ընթացքում:

«Կարծում եմ, որ չափազանց կարևոր է Ռուսաստանում, ավելի շուտ Մոսկվայում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնել, քանի որ անհրաժեշտ է այդ ամենը ոչ միայն պատմել, այլև հրատարակել գրքերում, հոդվածներում, հարկավոր է, որ մարդիկ այդ ամենը նաև տեսնեն, քանի որ տեսողական արձագանքը միշտ ստիպում է մտածել, կարեկցել և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում», - ասաց Զախարովը:

Քաղաքագետի կարծիքով՝ այժմ դեռ կարելի է Ռուսաստանում շատ նյութեր, թանգարանային ցուցանմուշներ հավաքել, քանի որ Հայոց ցեղասպանության հետևանքով շատ փախստականներ հայտնվել են Ռուսաստանում:

«Այժմ ապրում են նրանց ժառանգները, ովքեր պահպանում են նրանց պատկանող իրերը, առարկաները, որոնք կարող են թանգարանային նմուշներ դառնալ և ցույց տալ 96 տարվա վաղեմության իրադարձությունները», - ավելացրեց նա:

Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ այսօր Հայոց ցեղասպանության թեմայի վիզուալացումը շատ հրատապ է:

«Ցեղասպանության թանգարանի ստեղծումն ինքնանպատակ չէ, դա կրթական քաղաքականություն է, հանդուրժողականության ամրապնդման քաղաքականություն: Թանգարաններն այսօր կատարում են հզոր կրթական գործառույթ, և նմանատիպ թանգարանների, դպրոցականներին ցեղասպանության թեման ներկայացնելու միջոցով կարելի է փոքր տարիքից ապագա քաղաքացիների շրջանում հանդուրժողականություն սերմանել», - ասաց Դեմոյանը:

Մուլտիմեդիոն տեսակամուրջը նվիրված էր հայ ժողովրդի պատմության ամենասարսափելի ողբերգության 96-ամյա տարելիցին, որը նշվում է ապրիլի 24-ին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

 Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: