480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Հայաստանի պետական շահերն արտացոլվել են Երևանում անցկացվող միջտարածաշրջանային համաժողովում. Սարգսյան
16:12
19 Ապրիլի 2011

Միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական համաժողովն արտացոլում է երկու երկրների ազգային և պետական շահերը, երեքշաբթի հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում» համաժողովն անցկացվում է ապրիլի 18-20-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Սերգեյ Նարիշկինը:

«Մենք շատ ենք գնահատում, որ Դուք գլխավորում եք այսպիսի ներկայացուցչական պատվիրակություն: Այս համաժողովի անցկացումն արտացոլում է մեր երկրների ազգային և պետական շահերը»,- հայտարարել է Սարգսյանը:

Նարիշկին իր հերթին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին այս միջոցառման լավ կազմակերպման, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

«Համաժողովը ցույց տվեց, թե ինչպիսի զգացմունքներ ունեն մեր երկրները միմյանց նկատմամբ», - ասել է Նարիշկինը:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է փառ դռների հետևում:

Համաժողովի ավարտից հետո  նախատեսվում է ստորագրել միջկառավարական և միջտարածաշրջանային համաձայնագրեր, ներկրման-արտահանման պայմանագրեր, տարածաշրջանային տնտեսվարող սուբյեկտների միջև նոր ձեռնարկությունների բացման մասին պայմանագրեր: Նրանցից կարևորագույնն է «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ու ՀՀ կառավարության միջև Վանաձոր-Ֆիոլետովո 32 կիլոմետրանոց երկաթուղային հատվածի կառուցման նախագծի վերաբերյալ հուշագիրը:

Համաժողովի առանցքային միջոցառումների թվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «Արմավիա» հայկական ավիաընկերությանը Sukhoi Superjet 100 առաջին ինքնաթիռի փոխանցումը, Երևանում Հարավկովկասյան երկաթուղու ենթակառուցվածքի ախտորոշման կենտրոնի և Էջմիածին քաղաքի մոտակայքում գտնվող ՌԴ դեսպանատան նախաձեռնությամբ վերանորոգված Ռուս զինվորների հուշահամալիրի բացումը (ովքեր զոհվել են 1827 թ.-ի օգոստոսի 17-ին Օշականի ճակատամարտում, ինչպես նաև 1862-1828 թթ.-ին՝ ռուս-պարսկական պատերազմում):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։