478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Լունդստրեմի հայտնի ջազային նվագախումբն առաջին անգամ ելույթ է ունեցել Երևանում
15:29
19 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ Օլեգ Լունդստրեմի անվան ջազային երաժշտության պետական կամերային նվագախումբն առաջին անգամ ելույթ է ունեցել Երևանում Հայաստանի պետական ջազ-բենդի հետ միասին:

Ջազային երաժշտության համերգը տեղի է ունեցել նախօրեին «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում» համաժողողի շրջանակներում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, համաժողովի մասնակիցների և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ:

Լունդստրեմի նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Բորիս Ֆրումկինը հայ լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրել է   հայ երաժիշտների հետ աշխատանքից ստացած տպավորությունները:

«Մենք ժամանեցինք առավոտյան, իսկ փորձը նշանակված էր կեսօրին: Մենք ժամանակ չունեինք միմյանց լսելու: Եվ այդ պատճառով համերգի ընթացքում մենք առաջին անգամ լսեցինք, թե ինչպես է նվագում նվագախումբը: Սա հիանալի նվագախումբ է: Ես պարզապես ոգեշնչված եմ», - ասել է նա՝ առանձնահատուկ նշելով հայկական նվագախմբի մենակատարներին, փողային երաժիշտներին և թմբկահարներին:

Բացի այդ, Ֆրումկինը ցանկություն հայտնեց կրկին այցելել Երևան իր նվագախմբի հետ միասին:

«Մենք կցանկանայինք համերգ տալ, քանի որ որքան էլ լավ է նվագել միասին, սակայն այդ դեպքում ցլամարտի պես պայքարի մեջ ենք մտնում: Կցանկանայինք տալ մեր համերգը և, իհարկե, ներկայացնել մեր ծրագիրը, որը պատրաստված կլինի ոչ թե խառը կերպով ներկայացնելու, այլ երկու բենդերի համահունչ հնչողությունն ապահովելու համար», - ասել է նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Հայկական ջազ-բենդի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցն իր հերթին նշեց, որ չնայած նվագախմբերը փոքր-ինչ շեղվել են ծրագրից, սակայն համերգն անցել է տոնական մթնոլորտում:

«Մենք մոտավորապես 5-6 օր առաջ նոր բաներ ենք ստացել համատեղ կատարման համար և շատ կարճ ժամանակահատվածում փորձել ենք մատուցել այն պատշաճ մակարդակով», - ասել է Հյուսնունցը:

Ջազ-բենդերի համերգացանկում ներառված էին ինչպես ամերիկացի ջազային կոմպոզիտորների, մասնավորապես՝ Ռեմ Ռամիրեսի, Դյուկ Էլինգթոնի, Լուիս Պրիմայի, այնպես էլ հայ կոմպոզիտորների՝ Կոնստանին Օրբելյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները:

Օլեգ Լունդստրեմի անվան ջազային երաժշտության պետական կամերային նվագախումբը ստեղծվել է 1934 թ.-ին և ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում անդադար գործող հնագույն ջազային նվագախումբ:

Հայաստանի պետական ջազ-բենդը ձևավորվել է 1938 թ.-ին կոմպոզիտոր և դիրիժոր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ:

1956 թ.-ին նվագախումբ է եկել նոր երիտասարդ ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ում շնորհիվ կոլեկտիվը նոր հաջողությունների է հասել: Նրա ղեկավարությամբ նվագախումը դարձել է լավագույնը Խորհրդային Միությունում, առաջինն է ներկայացնել խորհրդային ջազը ԱՄՆ-ում: Ջազ-բենդը թողարկել է բազմաթիվ սկավառակներ, տեսահամերգներ, ռադիոհաղորդումներ: Այս նվագախմբի կազմում են ելույթ ունեցել հայտնի ռուս երգչուհիներ Ալլա Պուգաչովան և Լարիս Դոլինան, ինչպես նաև հայտնի ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: