478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Տաշիր-2011 համահայկական մրցանակը շոու է, ոչ թե բարեգործական ակցիա. կազմակերպիչներ
14:59
19 Ապրիլի 2011

Տաշիր-2011 համահայկական մրցանակը շոու է, ոչ թե բարեգործական ակցիա, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեցին մրցանակաբաշխության կազմակերպիչներ, «Տաշիր մեդիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը և գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը։

Կիրակի՝ ապրիլի 3-ին, Մոսկվայում տեղի ունեցավ «Տաշիր-2011» համահայկական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մի շարք հայ աստղեր բնակարաններ ստացան Երևանի կենտրոնում։ Բացի այդ, համերգի հաղորդավար Քսենիա Սոբչակը նույնպես Երևանում բնակտարածքի սեփականատեր դարձավ։ Դա առաջացրեց հայ հասարակության որոշակի հատվածի բուռն դժգոհությունը, որն արտահայտվեց առավելապես սոցցանցերի միջոցով։

«Եթե մենք բարեգործական ակցիա անցկացնելու նպատակ ունենայինք, ապա կարելի կլիներ քննարկել, թե ում մենք օգնեցինք, ում՝ ոչ։ Բայց դա շոու-ծրագիր է, որի ընթացքում նվերներ հանձնվեցին վաստակավոր արտիստներին»,- ասաց նա։

Բաբասյանի խոսքերով, հայ գործարարները, ովքեր հաճույքով արձագանքեցին սիրած արտիստներին նվերներ տալու առաջարկին, բացի ամենից, ակտիվորեն զբաղվում են բարեգործությամբ, բայց չեն հրապարակում իրենց գործունեությունը։

«Առանց այդ բոլոր արտիստների մասնակցության մեզ չէր հաջողվի վաճառել բոլոր տոմսերը, այդպիսի դեկորացիաներ տեղադրել, որակյալ «տեսք» ապահովել և հրավիրել այնպիսի աստղերի, ինչպես Լարա Ֆաբիանն ու Տոտո Կուտունյոն են»,- ընդգծեց նա։

Մարկ Սաղաթելյանն իր հերթին հայտարարեց, որ մրցանակի կազմակերպիչները շատ գոհ են կատարած աշխատանքից և զարմացած էին իրենց հասցեին հնչած քննադատությունից ու մեղադրանքներից։
«Հաղթողների ընտրությունը սուբյեկտիվ էր, սակայն նրանք բոլորն էլ հանրաճանաչ արտիստներ են, նրանց սիրում և լսում են միլիոնավոր հայեր»,- ասաց նա։

Սաղաթելյանի խոսքերով, ճաշակին ընկեր չկա, և բոլորի համար օբյեկտիվ որոշում լինել չէր կարող։
«Սակայն այն փաստը, որ շոուի հեռուստավարկանիշը կազմել է ավելի քան 80 տոկոս, խոսում է այն մասին, որ բնակչության ճնշող մեծամասնությունը համաձայն է հրավիրված արտիստների ընտրության հետ, իսկ բնակարանների բաժանման առիթով մեղադրանքները մեր մրցակիցների «սև պիար» է»,- ասաց նա։
Սաղաթելյանը հայտնեց նաև, որ տոմսերի վաճառքի հասույթը ծախսվել է մրցանակաբաշխության կազմակերպմանը։

Տաշիր-2011 մրցանակաբաշխության տոմսերի արժեքը կազմել է 25-1500 դոլար, դահլիճում հանդիսատեսի թիվը՝ 6 հազար մարդ։

«Ուրախ եմ, որ, թեև տոմսերն այդքան էլ էժան չէին, մրցանակաբաշխությունն անշլագով է անցել։ Ավելին, հանդիսատեսների մոտ 15 տոկոսը հայեր չէին, ինչը վկայում է հայկական մրցանակի նկատմամբ այլազգի ներկայացուցիչների աճող հետաքրքրության մասին»,- նշեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: