478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը 1991 թվականից ի վեր կազմել է 2,8 մլրդ դոլար. Նարիշկին
11:42
19 Ապրիլի 2011

Ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում 1991 թվականից ի վեր կազմել է 2,8 մլրդ դոլար, երեքշաբթի Երևանում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում ասաց Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Ռուսաստանը սերտորեն օժանդակում է տնտեսական ոլորտին և կոնկրետ արդյունքներ է տեսնում։

Ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճում է՝ հաջող վերականգնվելով ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։ 2010 թվականին այն աճել է մինչև 860 մլն դոլար և 2011-ին շարունակում է աճել»,- ասաց Նարիշկինը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական կապիտալով ձեռնարկությունների թիվը հասնում է 1400-ի, զարգանում է երկխոսությունը հումանիտար ոլորտում, աճում է հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ շնորհիվ կրթական ծրագրերի ընդլայնման։

Նարիշկինը հայտնեց նաև, որ հունիսի 6-ին Հայաստանում ծրագրվում է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ծննդյան օրվան նվիրված փառատոն, հանդիպումներ և գրական մրցույթներ անցկացնել։
Հատկանշական իրադարձությունների թվում նա նշեց 2010 թվականի ապրիլի 5-ին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հիման վրա Ռուս-հայկական նորարարական համագործակցության կենտրոնի բացումը։

Ըստ նրա, երկկողմ հարաբերություններն ամրապնդվում են նաև տարածաշրջանային շփումների միջոցով։
 «Այսօր ռուս-հայկական համագործակցությունում գործում է Ռուսաստանի Դաշնության մոտ 70 սուբյեկտ, և գործընկեր շրջանների թիվը, ինչպես նաև համատեղ գործունեության դաշտը մշտապես աճում է»,- ասաց Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարը։

Երկկողմ շահերի թվում նա նշեց էներգետիկայի, տրանսպորտի և հեռահաղորդակցությունների ոլորտները։
«Ներդրումային նախագծերի իրականացումը, փոքր և միջին բիզնեսի միջև շփումների ամրապնդումը, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումն ուղղված է մեր հավաքած տեմպի պահպանմանը, և մենք աստիճանաբար կբարձրանանք գործընկերության ավելի բարձր մակարդակի վրա»,- ասաց Նարիշկինը։

Նրա կարծիքով, հայ-ռուսական նմանատիպ համաժողովների անցկացումն ակտիվորեն կնպաստի դրան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: