486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը համատեղ նախագծերի իրագործման հարցեր քննարկեց Լևիտինի հետ
19:54
18 Ապրիլի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի հայ-ռուսական նախագծերի հարցերը քննարկեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինի հետ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Լևիտինը Հայաստանում է Արդյունաբերական նորարարությունների առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

«Մեր հանդիպումները մշտապես թույլ են տալիս համաձայնեցնել մեր գործողությունները և վերհանել այն հարցերը, որոնց լուծումն անհրաժեշտ է խթանել, ինչպես նաև գրանցել այն հաջողությունները, որոնք արձանագրել ենք: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա մեզ առաջ մղել մեր հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում առկա բոլոր ծրագրերը»,- Սարգսյանի խոսքերը մեջբերեցին հայկական կառավարության մամուլի ծառայությունից։

Լևիտինն իր հերթին բարձր գնահատեց այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում միջտարածաշրջանային համաժողովի և ցուցահանդեսի շրջանակում։

«Մենք Եկատերինբուրգում քննարկել էինք նման միջոցառման կազմակերպման մանրամասները, և այն ամենը, ինչ մենք միասին ծրագրում ենք, ստացվում է: Ցանկալի է, որ հետագայում նույնպես այդպես լինի»,- ասաց Լևիտինը։
Հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը քննարկել են հանձնաժողովի վերջին` 12-րդ լիագումար նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: