484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով կանցկացվի Երևանում
19:45
18 Ապրիլի 2011

«Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին, կանցկացվի Երևանում ապրիլի 20-21-ը, հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան պատմաբան-հետազոտողներ Հայաստանից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից:

«Գիտաժողովի անցկացումը նպատակ ունի վերականգնելու Սկանդինավիա-Հայաստան հարաբերությունների պատմության այս կարևոր, սակայն մոռացված ու անտեսված առանցքային դրվագները` քննարկելով դրանք ընդհանուր պատմության ու հիշողության համատեքստում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, նշանավոր սկանդինավցի կին-միսիոներներ, նորվեգացի բևեռախույզ, գիտնական և դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենը մեծ աջակցություն են ցուցաբերել Հայոց ցեղասպանության հետևանքով տուժածներին։

Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիները տարբեր կերպ արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող կոտորածներին:

20-րդ դարի սկզբին նշանավոր սկանդինավցի կին-միսիոներներ՝ Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը, Կարեն Եփփեն, Բոդիլ Կատարինե Բյորնը և ուրիշներ, ստանձնելով իրենց դժվարին առաքելությունը` անգնահատելի օգնություն ցուցաբերեցին բազմաթիվ կարիքավոր հայերի, փրկելով հազարավոր կյանքեր ու ճակատագրեր, իսկ Ֆ. Նանսենը, հանդիսանալով Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, արդյունավետ քայլեր ձեռնարկեց ցեղասպանությունից հետո անօթևան մնացած հայերին հայրենիք վերադարձնելու և քաղաքացիություն տալու գործում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։