484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ավելի քան 70 տարածաշրջաններ ներգրավված են Հայաստանի հետ համագործակցության ծրագրում. Բասարգին
13:47
18 Ապրիլի 2011

ՌԴ ավելի քան 70 տարածաշրջաններ ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված են Հայաստանի հետ համագործակցության ծրագրում, երկուշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը։

Բասարգինը Հայաստանում է գտնվում «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ Հայ-Ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա ապրիլի 18-20-ը Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 

«30 սուբյեկտներ այսօր համաձայնագրեր ունեն Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ մարզերի հետ, մնացածները, կարծում եմ, ակտիվորեն կձգտեն, որ  համաձայնագրեր ունենան և մշակեն համագործակցության միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր»,- Բասարգինի խոսքը մեջբերեցին հայկական կառավարության մամուլի ծառայությունից։

Ռուս նախարարն ընդգծել է, որ պատրաստվելով այս համաժողովին` հատուկ ուսումնասիրել է ՀՀ և ՌԴ տարածաշրջանների միջև համագործակցության ամբողջ բազան:

Սարգսյանն իր հերթին կարևորել է հայ-ռուսական ֆորումի անցկացումը։

«Ուրախալի է, որ մեր նախագահների` տարածաշրջանային մակարդակով կապերն ամրապնդելու նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվում, և մենք տեսնում ենք առաջին պտուղները: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային համաժողովը նոր լիցք կհաղորդի այդ կապերի ամրապնդմանը: Մենք շահագրգռված ենք դրանում, և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ կապերն ամրապնդվեն և խորանան»,- ասել է կառավարության ղեկավարը։

 

Նա նշել է, որ երկու երկրների առջև  ծառացած խնդիրներն ընդհանուր են, ռազմավարական գործընկերային հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են տալիս այս բոլոր միջոցառումներին։

Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ տարածքային զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից է, և այն ունի քաղաքական, տնտեսական և սոցիալական նշանակություն մեր պետության զարգացման համար:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության առաջնայնությունները:

 

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների մի շարք ոլորտներում ընթացող զարգացումներին: Կարևորվել է տարածքային զարգացման առումով երկու երկրներում առկա փորձի ուսումնասիրությունն ու փոխանակությունը:

Ֆորումի լիագումար նիստը կբացվի ապրիլի 19-ին: Ֆորումին թեմատիկ կլոր սեղաններ կանցկացվեն։

Ծրագրվում է միջկառավարական և միջտարածաշրջանային համաձայնագրերի, ներմուծման, արտահանման պայմանագրերի, նոր ձեռնարկությունների բացման մասին տարածաշրջանային տնտեսվարող  սուբյեկտների միջև պայմանագրերի ստորագրում։ Դրանցից կարևորագույնը ՀԿԵ-ի և ՀՀ կառավարության միջև Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղագծի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը սկսելու մասին հուշագիրն է։

Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն Տնտեսական համագործակցության  ռուս-հայկական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետեր, ձեռներեցներ, այդ թվում՝ Ռուսաստանի հայկական սփյուռքի գործարար  շրջանակներից, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների աշխատակիցներ։ Ֆորումին կմասնակցի   ավելի քան 500 մարդ։

Ապրիլի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ֆորումի շրջանակներում կբացվի արդյունաբերական նորարարությունների ռուս-հայկական միջտարածաշրջանային ցուցահանդեսը, որի ընթացքում առաջին անգամ կներկայացվեն երկու երկրների շատ նորարար նախագծեր և տեխնոլոգիաներ։

Նշանակալից միջոցառումների թվում են «Զվարթնոց» օդանավակայանին «Արմավիա» հայկական ավիաընկերության կողմից «Սուխոյ Սուպերջետ-100» առաջին ինքնաթիռի փոխանցումը, Երևանում Հարավկովկասյան երկաթուղու «Ենթակառուցվածքների ախտորոշման կենտրոնի» բացումը, որը վերականգնվել է Հայաստանում ՌԴ դեսպանատան նախաձեռնությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: