478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետը դեռ գոհ չէ «Վերնիսաժի» բարեկարգման աշխատանքներից
10:49
18 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրն այցելել է երևանյան «Վերնիսաժ» և ծանոթացել նրա բարեկարգմանն ուղղված աշխատանքների ընթացքին:

«Փոփոխություններ կան, սակայն դրանք դեռ բավարար չեն: Մեր հիմնական պահանջն այն է, որպեսզի կանաչ տարածքներում առևտուր չիրականացվի: Բացի այդ, «Վերնիսաժի» տարածքը պետք է լինի մաքուր և բարեկարգված», - ասել է քաղաքապետը լրագրողներին:

Նա ընդգծել է, որ «Վերնիսաժի» բարեկարգմանն ուղղված աշխատանքները սկսելու մասին կարգադրությունը տրվել է մեկ շաբաթ առաջ, և «այս շաբաթվա ընթացքում կարելի էր ավելի շատ բան անել»:

«Այստեղ ինձ դեռ միայն դուր է գալիս այն, ինչ ցուցադրված է վաճառասեղանների վրա», - կատակել է Կարապետյանը:

Քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարանը կքննարկի այն հարցը, որպեսզի ամառային ամիսներին, երբ Երևան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ, «Վերնիսաժն» աշխատի ողջ շաբաթ:

«Վերնիսաժի» վարձակալ Հարություն Նավասարդյանն իր հերթին տեղեկացրեց լրագրողներին, որ տարածքի բարեկարգումից հետո առևտրականների համար վարձակալման գինը չի բարձրացվի և կմնա մի քանի հարյուր դրամի մակարդակում:

««Վերնիսաժի» բարեկարգմանը կուղղվեն մեծ ներդրումներ, սակայն դեռ չեմ կարող նշել կոնկրետ գումարը», - ասել է նա:

Նավասարդյանն ավելացրել է, որ աշխատանքները կավարտվեն մեկ-մեկուկես ամսվա ընթացքում:

«Վերնիսաժը» ազգային հուշանվերների, գրքերի, հին և ժամանակակից իրերի ինքնատիպ տոնավաճառ է բաց երկնքի տակ: Այստեղ ներկայացված են գեղանկարչության, կերպարվեստի նմուշներ, ինչպես նաև ոսկերչական իրեր և գորգեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: