483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Էրմիտաժն ու ՀՀ ԳԱԱ-ն ուրարտական հնագիտական գտածոների ամբողջական կատալոգ են պատրաստում
18:19
15 Ապրիլի 2011

Էրմիտաժն ու Հայաստանի ազգային ակադեմիան ծրագրում են հնագույն Ուրարտու թագավորության ժամանակների հնագիտական գտածոների ամբողջական կատալոգ պատրաստել:

«Ուրարտական գտածոների ամբողջական կատալոգի ստեղծման վերաբերյալ Էրմիտաժի և ՀՀ ԳԱԱ-ի համատեղ նախագիծն արդեն հավանության է արժանացել», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ Միխայիլ Պիոտրովսկին:

Նա նաև տեղեկացրեց, որ այս նախագծի շրջանակներում առաջին հերթին նախատեսվում է հրատարակել Բորիս Պիոտրովսկու կողմից «Կարմիր Բլրի» պեղումների վերաբերյալ դաշտային օրագրերի ֆաքսիմիլեն: «Այնուհետև կհրատարակվի Կարմիր բլուրում անցկացված պեղումների գտածոների ամբողջական կատալոգը, որոնք պահվում են Հայաստանի թանգարաններում, Էրմիտաժում, եվրոպական թանգարաններում», - ասաց նա:

Գիտնականը նշեց, որ այս նախագիծը լավ առիթ է՝ ոչ միայն ՀՀ ԳԱԱ-ի և Էրմիտաժի, այլև Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության համար: «Շատ լավ է, որ այս համագործակցությունը հիմնվելու է Ուրարտուի վրա՝ քաղաքակրթություն, որը միշտ համախմբել է Երևանն ու Պետերբուրգը», - ավելացրեց նա:

Պիոտրովսկին ընդգծեց, որ Էրմիտաժը Հայաստանի ԳԱԱ-ի և թանգարանների հետ աշխատանքի վաղեմի ավանդույթներ ունի: «Այս ավանդույթները հարկավոր է զարգացնել նոր ձևով: Մենք մի քանի շաբաթվա ընթացքում կպատրաստենք Էրմիտաժում հայաստանցի ռեստավրատորների, հնագետների, ուսանողների ստաժավորման, փոխանակման մասին հուշագիրը, ովքեր կայցելեն և կուսումնասիրեն Էրմիտաժի հավաքածուները», - ասաց նա:

Էրմիտաժի տնօրենը նաև հույս հայտնեց, որ ԳԱԱ-ի և Էրմիտաժի միջև հետագա կապերի զարգացման համար ևս մեկ ազդակ կդառնա «Քրիստոնեական արևելք» ամսագրի ստեղծման 100-ամյա հոբելյանին նվիրված համաժողովը, որը կանցկացվի այս տարվա սեպտեմբերին: «Հայ գործընկերների լայն մասնակցության հույս ունեմ», - եզրափակեց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։