486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ին հայ գիտնականներն արտերկրում շուրջ 750 գիտական աշխատանք են հրապարակել. ԳԱԱ
14:41
15 Ապրիլի 2011

2010թ.-ի ճանաչված արտասահմանյան գիտական հրատարակություններում հրապարակվել են հայ գիտնականների շուրջ 750 գիտական աշխատանքներ, ԳԱԱ ընդհանուր տարեկան ժողովին ելույթ ունենալով՝ հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Հանդիսավոր բացմանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում որպես նվեր փոխանցվել է 2010թ.-ին հրատարակված «Հայոց պատմություն» երկհատորյակի օրինակը։

 «2010թ.-ին Ակադեմիայի գիտական ստորաբաժանումներում պահպանվել է հիմնարար հետազոտությունների բարձր գիտական մակարդակը, ինչի մասյին վկայում է արտասահմանյան բարձր հեղինակություն ունեցող գիտական ամսագրում տպագրված աշխատանքների թիվը, որը կազմում է 668 գիտական հոդված և 12 մենագրություն, ինչպես նաև 70 միջազգային ծրագրերով կատարված աշխատանք»,- ուրբաթ հայտնեց  նա։

Անցած տարվա նվաճումների թվում Մարտիրոսյանը նշել է «Հայոց պատմություն» երկհատորյակի և «Հայատանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի հրապարակումը։ 

Ըստ ԳԱԱ նախագահի՝  անցած տարվա կարևորագույն իրադարձություններից մեկն է դարձել շվեյցարիացի աստղաֆիզիկոս, Շվեյցարիայի Գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Միշել Մայորին և նրա գիտական խմբի անդամներ Նունո Սանտոսին և Գարիկ Իսրայելյանին Վիկտոր Համբարձումյանի անվան առաջին միջազգային մրցանակի հանձնումը։

«Այդ իրադարձությունը ոչ միայն Վիկտոր Համբարձումյանի հիշատակի հավերժացմանը միտված միջոցառում է, այլ նաև Հայաստանի գիտության փառատոն ամբողջ աշխարհում»,- ընդգծեց ԳԱԱ նախագահը։ Նա ավելացրեց, որ այս տարի նաև առաջին անգամ ՀՀ պետական մրցանակներ կշնորհվեն գիտության բնագավառում։

Ակադեմիայի ղեկավարը նաև նշեց խորհրդարանի կողմից Գիտության ազգային ակադեմիայի մասին օրենքի ընդունման կարևորությունը։
 
«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատանքներն իրականացվել են Գիտությունների ռուսական ակադեմիայի, Հունգարիայի, Բելառուսի գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, այլ երկրների գիտական կենտրոնների հետ համատեղ»,- հայտնեց Մարտիրոսյանը։

Նրանց կողմից բերված տվյալների համաձայն՝ ներկայումս ԳԱԱ-ի համակարգում աշխատում ՝ 4056 մարդ, այդ թվում 2439 գիտական աշխատողներ՝ 66 ակադեմիկոս, 62 թղթակից անդամ, 334 գիտության դոկտոր, 1126 գիտությունների թեկնածու, 979 առանց գիտական աստիճանի գիտական աշխատողներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: