480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը շանտաժ է համարում ԼՂՀ սահմանի մոտ ադրբեջանական մարտական ուղղաթիռների թռիչքները
10:59
15 Ապրիլի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի մոտ ադրբեջանական մարտական ուղղաթիռների թռիչքներն Ադրբեջանի հերթական շանտաժն ու խուճապի արտահայտությունն է, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Ադրբեջանական գրոհային ինքնաթիռներն ու մարտական ուղղաթիռները հինգշաբթի թռիչքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի մոտ, բայց երկրի օդային տարածություն չեն ներխուժել, հաղորդել են ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից։ ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել են խիստ վերահսկողության տակ։

«Դա խուճապի յուրօրինակ արտահայտություն է... Ադրբեջանն արդեն կանգնած է իրական բանակցություններ վարելու հստակ խնդրի առջև։ Այն, որ նրանք երկար ժամանակ հայտարարում էին՝ կամ ամեն ինչ այնպես, ինչպես իրենք են ցանկանում, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ պատերազմ, ի սկզբանե անարդյունավետ էր։ Հետևաբար այնպիսի իրավիճակում, պետք է գործել, այլ ոչ թե հայտարարություններ անել, Բաքուն խուճապի մեջ է ընկնում, և դրա արտահայտություններից մեկն այդ շանտաժն է»,- նշեց փոխնախարարը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը միշտ հստակ հայտնել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, և նրա մոտեցումները հիմնականում համընկնում են միջազգային կառույցների դիրքորոշման հետ։

«Բնական է, որ դա դուր չի գալիս Ադրբեջանին, և նա միշտ մեղադրում է միջազգային կառույցներին՝ Մինսկի խմբին, ՄԽ համանախագահներին։ Դրա համար մի շարք պատճառներ կան. դրանցից մեկն այն է, որ այդ երկրի իշխանություններն իրենց ժողովրդին քարոզչության պատանդ են դարձրել։ Այն, ինչ նրանք հայտարարում են, ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ, և իրենց արդարացնելու համար նրանք ստիպված են մեղադրել բոլորին»,- հայտնեց Քոչարյանը։

Ըստ նրա՝ երկու հայկական պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ղեկավարվում են հետևյալ սկզբունքով՝ պետք է գործել, ոչ թե խոսել։ «Նրանք երկուսն էլ հաղթող կողմի պաշտպանության նախարարներն են։ Եվ նրանք կրկին հաղթող կլինեն, եթե Ադրբեջանը որոշի որևէ արկածախնդրության գնալ»,- ընդգծեց փոխնախարարը։

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկվա հայտարարության մեջ հստակ ասվում է, որ պետք է ընդհանրացնել արձանագրված արդյունքները և անցնել կարգավորման։

Հինգշաբթի ԵԱՀԿ կայքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 11-14-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ տեղադրված հայտարարությունում ասվում է, որ «ղարաբաղյան կարգավորման բազային սկզբունքների վերջնական հաստատման և խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու ժամանակն է»։

«Դա նշանակում է, որ հստակ գործողությունների ժամանակն է։ Ադրբեջանը վերջին փորձերն է ձեռնարկում սեփական ժողովրդի աչքին իրեն արդարացնելու համար»,- ամփոփեց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: