481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երեխաները միջնակարգ դպրոցներում շախմատ կսովորեն
19:34
14 Ապրիլի 2011

Հայկական դպրոցների տարրական դասարաններում որպես առանձին առարկա շախմատ կդասավանդվի՝ համաձայն հինգշաբթի կառավարության նիստում ընդունված որոշման։

«Արդեն այս տարի Հայաստանը կհամալրի այն երկրների ցուցակը, որտեղ դպրոցներում շախմատ են ուսուցանում»,-նիստի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Որոշման համաձայն՝ գործադիր մարմինը շուրջ 177 մլն դրամ (շուրջ 470 հազար դոլար) է հատկացրել Հայաստանի շախմատի ակադեմիային՝ տարրական դասարաններում շախմատի դասավանդումը կազմակերպելու, համապատասխան դասագրքեր և ձեռնարկներ հրատարակելու, շախմատային գույք ձեռք բերելու, ինչպես նաև որակյալ կադրեր պատրաստելու համար։

Եվս 386 մլն դրամ (շուրջ 1,03 մլն դոլար) է հատկացվել կրթության և գիտության նախարարությանը՝ շախմատի սեղաններ և աթոռներ ձեռք բերելու համար։

Ըստ Աշոտյանի՝ Շախմատի ակադեմիան մեծ աշխատանք է տարել՝ այդ բնագավառում միջազգային փորձը հետազոտելով։ «Մենք հավակնում ենք, որպեսզի դասավանդման մեր մեթոդը աշխարհի լավագույններից մեկը դառնա»,- ընդգծեց նախարարը։

Ինչպես նշեց նա, տարրական դպրոցում որպես առարկա շախմատի ներդրում  կրթության համակարգի որակյալ փոփոխությունների թվում անկյունաքարային միջոցառումներից մեկն է։

Նա նաև տեղեկացրեց, որ երկրի մարզերում արդեն սկսվել է որակյալ կադրերի պատրաստման գործընթացը։ «Շախմատի ուսուցիչների աշխատավարձերը սահմանելու համար նույնպես պետք է հաշվետվություններ կազմենք»,- ասաց Աշոտյանը։

Հայկական շախմատի դպրոցը համարվում է աշխարհի ամենաուժեղներից մեկը։ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը շախմատի երկակի օլիմպիական չեմպիոն է (Թուրին՝ 2006թ.-ին և Դրեզդեն՝ 2008թ.-ին)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: