482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Զբոսաշրջիկներին Հայաստան ներգրավելու հարցում ՀԿԵ-ն աշխատում է վրացական կողմի հետ
18:48
14 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Զբոսաշրջիկներին Հայաստան ներգրավելու հարցում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է վրացական կողմի հետ, ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը։

«Այսօր մեզ մոտ աշխատանքներ են տարվում վրացական ճանապարհորդական գործակալությունների հետ, մեզ համար շատ կարևոր է ոչ միայն մեր քաղաքացիներին Բաթումի հասցնել, այլ նաև որպեսզի մեզ մոտ վրացիներ ժամանեն, քանի որ Հայաստանը գեղեցիկ երկիր է»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շայդուլլինը։

Նա նշեց, որ ընկերությունը դիտարկում է երիտասարդներին ներգրավելու հարցով վրացական ճանապարհի հետ նախագծերի իրականացման հարցը, քանի որ գոյություն ունեն մշակութային կենտրոններ և քաղաքապետարանի վարչության ծրագրեր, մասնավորապես՝ մշակութային, կրթական վերելքի  բնագավառում։

«Ցանկանում ենք համախմբել այդ նախագիծը, հնարավոր է լոգիստիկայի հարցում, հուսով ենք վերանայել իտալացիների փորձը, լեռնային վայրերի բնագավառում արդեն ուսումնասիրել ենք շվեյցարացիների փորձը»,- ասաց նա։ 

ՀԿԵ ղեկավարը տեղեկացրեց, որ ներկա պահին ընկերության մասնագետները գտնվում են Իտալիայում, որտեղ եվրոպական երկաթուղիների և ճանապարհորդական գործակալությունների ներկայացուցիչները քննարկում են երկաթուղային զբոսաշրջությունը։

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան։ Կայարաններին մոտ տեղեր կան, և դրանք որոշակի լուրջ աշխատանք են պահանջում»,- ասաց Շայդուլինը։

Ըստ նրա՝ Իտալիայից մասնագետների վերադառնալուց հետո տեղի կունենա խորհրդակցություն՝ զբոսաշրջային գործակալությունների և ֆիրմաների մասնակցությամբ, որոնք պատրաստ են աշխատել։

Շայդուլլինը նշեց, որ ՀԿԵ-ն՝ ազգային ծավալի ընկերություն լինելով, պատրաստ է իր ներդրումն անել զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցում, Հայաստանում զբոսաշրջիկ-ուղևորների համար տեսարժան վայրերով նրանց ուղևորությունն առավել հարմարավետ դարձնել։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն արդեն աշխատում է այնպիսի երթուղիներով, ինչպիսիք են մասնավորապես՝ Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան, գործարկվել է ֆիրմային «Արմենիա» գնացքը։ Նշված ուղղությունները հատկապես պահանջված են ամռանը, իսկ անցած տարի՝ հաշվի առնելով ուղևորների մեծ հետաքրքրությունը և տոմսերի պահանջարկը, ՀԿԵ-ն մինչև սեպտեմբերի վերջ երկարացրել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի սեզոնային երթևեկի ժամկետը։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: