482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը կկարողանան երկաթուղով սևծովյան հանգստավայրեր մեկնել հունիսի 15-ից՝ նախկին սակագներով
16:22
14 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հունիսի 15-ից սկսում է ամառային սեզոնը՝ գործարկելով Բաթումիի ուղղությամբ երկու գնացք, ասաց «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

«Մենք սեզոնը փոքր-ինչ շուտ ենք սկսում, քանի որ այս տարի դպրոցներում շրջանավարտներ չեն լինելու, և մենք կցանկանայինք, որպեսզի Հայաստանի բնակիչները կարողանային ընտանիքով մեկնել ծովափ: Մենք գործարկում ենք ամենօրյա ֆիրմային գնացքը, ևս մեկ ժամով կրճատում ենք երթուղին, այժմ այն կկազմի 17 ժամ, դա արվել է ուղևորների հարմարավետության համար», - «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շայդուլլինը:

Նա նաև տեղեկացրեց, որ Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ կգործարկվի լրացուցիչ ուղևորային շարժակազմ, որը կերթևեկի երեքշաբթի և ուրբաթ օրերին: Նրա խոսքերով՝ այս գնացքը նախատեսված է բնակչության միջին մակարդակից ցածր շերտերի համար, և սակագները կլինեն 10-15 տոկոսով ցածր, իսկ երթևեկությունը կկազմի 19 ժամ:

«Ուղևորատար երկաթուղային փոխադրումների ոլորտում սակագնային քաղաքականությունը մշակելիս մենք հաշվի ենք առել բնակչության վճարունակության պահանջարկի կառուցվածքն ու մակարդակը, ինչպես նաև սեզոնային պահանջարկի գործոնը, և հարկ է նշել, որ Երևան-Բաթումի-Երևան միջազգային արագընթաց գնացքի սակագները մենք անփոփոխ ենք թողել», - ասաց Շայդուլլինը՝ նշելով, որ ազգային դրամով տոմսի արժեքի տատանումը կախված կլինի սակագնային արժույթից, որը միջազգային հաշվարկներում շվեյցարական ֆրանկն է:

Նրա խոսքերով՝ այժմ Երևան-Բաթումի ուղղությամբ սակագինը «ՍՎ» կատեգորիայում (երկտեղանոց փափուկ կուպեներ) կազմում է 24 հազար դրամ (68 դոլար), «կուպե» հարմարավետությամբ և առանց նրա կատեգորիայի սակագները, համապատասխանաբար, 13 հազար դրամ (շուրջ 35 դոլար) և 11,7 հազար դրամ (31 դոլար), «տեղաքարտը»՝ 7,5 հազար դրամ (20 դոլար): 5-10 տարեկան երեխաները կստանան 40 տոկոս զեղչ, մինչև 5 տարեկան երեխայի համար երթևեկությունն անվճար է՝ առանց տեղի:

ՀԿԵ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ 2010 թ.-ին անցկացված մարկետինգային հետազոտությունների համաձայն՝ Բաթումի է մեկնել ավելի քան 82 հազար քաղաքացի, ընդ որում՝ երկաթուղի է ընտրել 40 հազար մարդ:

«Այսօր մեր առջև ավելի լուրջ խնդիր է կանգնած՝ տեղափոխել մինչև 70 հազար մարդ», - ասաց նա: Այս կապակցությամբ Շայդուլլինը նշեց, որ կքննարկվեն ծառայությունների որակի բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Նա նաև ավելացրեց, որ ընկերությունը պատրաստվել է որոշակի ծավալի՝ առաջին հերթին Վրացական երկաթուղու հետ համատեղ մշակված տոմսերի էքսպրես-վաճառքի համակարգի ներդրման միջոցով: «Մայիսին պիլոտային աշխատանք կիրականացվի Երևան-Թբիլիսի նախագծի ուղղությամբ, գործարկվել է եվրոպական մակարդակի տոմսերի ձևաչափը, ինչն ամրագրման հնարավորություն է տալիս և վերացնում է մարդկային գործոնը», - ասաց գլխավոր տնօրենը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ ընկերությունը լրջորեն զբաղվում է կադրերի վերապատրաստմամբ՝ թրեյնինգային ընկերությունների ներգրավմամբ, մասնավորապես պատրաստվում են վաճառքի մենեջերներ, առաջին հերթին դրանք գանձապահներ են, ուղեկցորդներ, գնացքի պետեր:

«Մինչև հունիսի 1-ը մենք արդեն կլուծենք այս խնդիրը, այսինքն մենք նպատակաուղղված ենք, որպեսզի գնելով երկաթ, վերականգնելով ենթակառուցվածքները՝ մարդկային գործոնն ու հաճախորդի հետ աշխատանքը մնան գլխավորը: Հաճախորդը ճանապարհ է գնում և պետք է իրեն թագավոր զգա», - ասաց ընկերության ղեկավարը:

Շայդուլլինը տեղեկացրեց, որ հերթերից խուսափելու նպատակով կավելանա տոմսարկղերի թիվը, սակայն տոմսերը հիմնականում կիրացվեն կայարանում, քանի որ գործակալական ընկերությունների միջոցով տոմսերի վաճառքը հանգեցնում է տոմսերի գնի աճի:

Նա նաև տեղեկացրեց, որ տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգը թույլ կտա բացառել ձեռքով աշխատանքը և կրճատել սպասարկումը՝ հասցնելով այն մոտ 2 րոպեի:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել է ՀԿՈՒ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: