484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կանցկացվեն Վենետիկի խոշոր թանգարաններում
16:15
14 Ապրիլի 2011

Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսների շարք կանցկացվնի Վենետիկի խոշոր թանգարաններում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Գաբրիելա Ուլուխոջյանը։

«Քանի որ առաջին հայկական գիրքը հրատարակվել է հենց Վենետիկում, մենք որոշեցինք այդ հիանալի հոբելյանը հենց այնտեղ նշել։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի  թանգարանների վարչությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը»,- ասաց Ուլուխոջյանը։

Հայաստանը 2012թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի տպագրության 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին հայկական «Ուրբաթագիրք»: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի մեջ: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:

Ըստ Ուլուխոջյանի՝ հատուկ այդ ցուցահանդեսի համար խոշոր վենետիկյան թանգարանները կազատեն իրենց գլխավոր դահլիճները՝ ցուցադրումից հանելով մշտական ցուցանմուշները։

«Ցուցահանդեսները կանցկացվեն քաղաքի կենտրոնի խոշոր թանգարաններում՝ Կորեր թանգարանում (Museo Correr), Հնագիտության թանգարանում (Museo Archeologico), Վենետիկի գլխավոր գրադարանում»,- ավելացրեց նա։

Ուլուխոջյանը նշեց, որ վենետիկյան իշխանությունների աջակցության շնորհիվ բոլոր թանգարաններն իրենց դահլիճներն անվճար կտրամադրեն։

«Այդ ցուցահանդեսը կտարբերվի բոլոր նախորդներից։ Այն օտարերկրացիներին թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել հայկական մշակույթի մասին։ Ցուցահանդեսները կանցկացվեն երեք ուղղություններով՝ «Հայաստանը և հայկական բազմադարյա մշակույթը», «Վենետիկը և հայերը», «Հայկական գրատպությունը»»,- տեղեկացրեց Ուլուխոջյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսները կանցկացվեն Վենետիկի զբոսաշրջության սեզոնի ամենաթեժ ժամանակ՝ կսկսվեն 2011թ.-ի դեկտեմբերից և կտևեն մինչև 2012թ.-ի Զատիկը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: