484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրինագիծը
14:05
14 Ապրիլի 2011

ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են «Հավաքների ազատության մասին» օրինագիծը:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, «Հավաքների, հանրահավաքների, երթերի և ցույցերի մասին» գործող օրենքը ընդունվել է դեռ 2004 թվականին՝ մինչև սահմանադրական բարեփոխումները, որոնցում շոշափվում է հավաքների անցկացման հարցը:

«Նոր օրենքի բովանդակությունն առաջադեմ է, հատկապես, զանգվածային հավաքների կարգավորման համատեքստում և համապատասխանում է միջազգային չափորոշիչներին», - ասաց Թովմասյանը:
ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ օրինագծով սահմանվում է հավաքների անցկացման պայմանների մասին լիազոր մարմինների և հավաքների կազմակերպիչների միջև բանակցությունների անցկացման մեխանիզմը, մասնավորապես, բանակցությունների արդյունքում կողմերը կկարողանան հասնել փոխհամաձայնության միջոցառման անցկացման պայմանների վերաբերյալ:

Փաստաթղթով սահմանվում է, որ հավաքը չի կարող դադարեցվել ոստիկանության որոշմամբ, եթե այն խաղաղ կերպով է անցկացվում: Օրինագիծը կտարածվի միայն հավաքների վրա, իսկ մշակութային, մարզական և այլ միջոցառումները կկարգավորվեն այլ կանոններով:

Մեկնաբանելով օրինագծի դրույթն այն մասին, թե հավաքները, որոնք անցկացվում են բնակելի շենքերի հարակից տարածքներում տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև 08:00-ը չեն կարող ուղեկցվել աղմուկով կամ լուսային ազդանշաններով, որոնք խախտում են քաղաքացիների հանգիստը՝ նախարարը նշեց, որ օրենքով չեն կարող նախատեսվել հնարավոր բոլոր տարբերակները, և այն, անխոս, հետագայում կհամալրվի:

Բացի այդ, օրինագծով նախատեսված է նաև քարոզչական նյութերի, մասնավորապես՝ պաստառների, ցուցանակների, ջահերի և այլ առարկաների օգտագործման հնարավորությունը:
Դաշնակցության կարծիքով, չնայած մի շարք դրական կետերին՝ օրինագիծը վերանայման կարիք ունի, քանի որ կոնկրետ լուծումներ չի առաջարկում ամեն դեպքի համար և ձևակերպումների տեսակետից թերություններ է պարունակում:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ օրենքում ներառված դրույթները պետք է նախատեսեն նաև նախընտրական ակցիաների անցկացման հետ կապված առանձնահատկությունները, հակառակ դեպքում այս օրենքի գործողության պայմաններում նախընտրանական ակցիաների անցկացումը բավականին բարդ կլինի:
Ինչպես կարծում են որոշ անկախ պատգամավորներ, օրինագծով հավաքների անցկացման կապակցությամբ ավելի շատ սահմանափակումներ են մտցվում, քան ավելի վաղ էր, ինչը խորհրդարանականների կարծիքով՝ կապված է նախընտրական ակցիաների անցկացման հետ:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013 թ.-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։