480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրենը հերքում է գումարները վատնելու վերաբերյալ մեղադրանքը
20:05
13 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է հիմնադրամի միջոցների վատնման մեղադրանքը:

ՀՀ սփյուռքի նախարարությունում հաստատում են, որ Թամարա Պողոսյանը շուրջ 2,6 մլն դրամի միջոցներ է յուրացրել, որոնք հատկացված էին 2010թ.-ի  «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի անցկացմանը:
«Հիմնադրամի հիմնադիրն է ՀՀ կառավարությունը, մենք պարզապես  հասարակական կազմակերպություն չենք, և ես պատասխան եմ տալիս կառավարության առջև ծրագրի իրագործման որակի համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կողմից, և ֆինանսական հաշվետվություններ եմ ներկայացնում»,- նշեց Պողոսյանը:
Նա նաև մեկնաբանեց 2010թ.-ի դեկտեմբերի 28-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ընդունված որոշումը, որը տեղի է ունեցել առանց նրա մասնակցության՝ այն անօրինական անվանելով:

Ըստ Պողոսյանի, ընթացիկ տարվա հիմնադրամի բյուջեի քննարկման շրջանակներում, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ Հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց, ըստ որի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի համար նախատեսված գումարի մի մասը բաշխվել է տարբեր կազմակերպությունների միջև:
«2009թ.-ից հիմնադրամի աշխատակազմի գոյությունը պահպանելու համար կառավարության որոշմամբ 18 մլն 606 հազար դրամ է հատկացվում: 2011թ.-ի բյուջեի նախագիծը ներկայացնելով, Հրանուշ Հակոբյանն առաջարկել է տվյալ գումարից 12 մլն 700 հազար դրամը բաշխել տարբեր կազմակերպությունների միջև, քանի որ այդ տարի չի անցկացվելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը»,- հայտնեց նա:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը անցկացվում է Հայաստանում 2003թ.-ից՝ երկու տարին մեկ անգամ:
Պողոսյանն ասաց, որ սփյուռքի նախարարը պետք է իր հետ համաձայնեցներ տվյալ հարցը:
«Ես չեմ ուզում, որպեսզի այս վեճը որպես երկու կանանց անձնական ընդհարում ընկալվի, այդ պատճառով որոշեցի այն իրավական հարթություն տեղափոխել»,- ընդգծեց նա:

Մարտի 25-ին Գլխավոր դատախազությունը   բողոք է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամարա Պողոսյանի նկատմամբ:
Ընդ որում, մարտի 24-ին ՀՀ նախագահին հասցեագրված և ավելի ուշ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն ուղղված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրենի նամակի հիման վրա տվյալ հարցի շուրջ ստուգումներ են սկսվել:

Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թևոս Ներսիսյանը հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, որ գերատեսչությունն ու դրա ղեկավարը աշխատում են օրենքի տառին համապատասխան, և նախարարության բոլոր գործողություններն ու որոշումները բազմաթիվ անգամ համաձայնեցվում են համապատասխան ատյանների հետ:

«Թամարա Պողոսյանն աղմուկ է բարձրացրել, քանի որ զրկվել է այն փողերից, որոնք տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղվելու փոխարեն, մտնում էին հիմնադրամի աշխատակիցների գրպանները: Բացի այդ, հիմնադրամներն իրենք պետք է գումար հավաքեն նախագծերի ու ծրագրերի համար, ոչ թե սնվեն պետական բյուջեից: Պետությունը պետք է աջակցի նման հիմնադրամներին՝ ելնելով նպատակահարմարությունից»,- ասաց նա:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։