486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քաղաքական բարեփոխումներն իշխանության և ընդդիմության երկխոսություն են պահանջում. փորձագետ
15:08
13 Ապրիլի 2011

Հայաստանում քաղաքական բարեփոխումներ իրականացնելու, գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար հարկավոր է երկխոսություն ապահովել իշխանության և ընդդիմության միջև, ինչպես նաև փոխել շեշտադրումներն իշխող կոալիցիայում, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Ուժեղ են այն երկրները, որոնք մեխանիզմներ են ստեղծում՝ գոյություն ունեցող մարտահրավերներին ճիշտ արձագանքելու կամ սպառնալիքները չեզոքացնելու համար», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանում հարկավոր է հասարակության համար թափանցիկ և բաց, ինչպես նաև արտախորհրդարանական երկխոսություն հաստատել իշխանության և ընդդիմության միջև, և «այսօր երևում է, որ երկրում նախադրյալներ և հնարավորություններ կան այդ կուլտուրայի ներդրման համար»:

Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ որպես նախադրյալ կարելի է դիտարկել այն, որ իշխանությունները գրեթե երեք տարվա արգելքից հետո երկու անգամ անընդմեջ թույլ են տալիս ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, ինչպես նաև այն, որ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ի հետընտրական անկարգություններից հետո ձերբակալված ընդդիմադիր գործիչներն աստիճանաբար ազատ են արձակվում:

Փորձագետը նաև նշեց, որ երկխոսությունը պետք է ընթանա, առաջին հերթին, ընտրությունների ազնիվ և ազատ անցկացման շուրջ՝ նշելով, որ հրատապ և էական չի համարում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

Երկրի քաղաքական դաշտում բարեփոխումներ անցկացնելու համար անհրաժեշտ երկրորդ քայլը, Գրիգորյանի կարծիքով, իշխող կոալիցիայի ներսում շեշտադրումների փոփոխությունն է:

«Կուսակցությունը, որն ավելի քան 6-7 տարի իշխանության մոտ է, ի վիճակի չէ բարեփոխումներ անցկացնել: Հայաստանի գլխավոր կոալիցիոն ուժը (ՀՀԿ - «Նովոստի-Արմենիա») արդեն տասը տարի է իշխանության գլխին է, և հասկանալի է, որ այդ ուժը չի կարող բարեփոխումներ անցկացնել», - ասաց նա:

Փորձագետը նաև ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին գրեթե բոլոր ելույթները ներառում են շատ հետաքրքրիր և գործուն առաջարկներ բարեփոխումների մասին, որոնք գրեթե չեն կատարվում:

«Այն լոկոմոտիվը, այն քաղաքական ուժը, որը պետք է դրանք կատարեր, չի կարող անել դա», - ասաց նա:

Գրիգորյանը նաև պարզաբանեց, որ ի նկատի ունի ոչ թե գործադիր իշխանությունը, այլ քաղաքական դաշտը ընդհանուր առմամբ, ինչպես նաև օրենսդրական իշխանությունը:

«Կառավարությունը փորձում է լուծել նախագահի կողմից առաջադրված խնդիրները, սակայն կառավարությունը Հայաստանում ձևավորվում է խորհրդարանական մեծամասնության հիման վրա», - ասաց նա:

2008 թ.-ի մարտին նախագահական ընտրություններից հետո ձևավորված Հայաստանի իշխող կոալիցիայում ներառված են ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: