483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երեխարները տիեզերքի իրենց տեսլականն են ներկայացրել Գագարինի թռիչքի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսին
19:18
12 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի քոլեջ-ստուդիայի սաների «Տիեզերքն առանց սահմանների» ցուցահանդեսը, որը նվիրված է Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին, երեքշաբթի բացվել է Երևանում:

Միջոցառման կազմակերպիչներն են Գեղագիտության ազգային կենտրոնը և Երևանում գտնվող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:

Ցուցադրության շրջանակներում ներկայացվել են 7-17 տարեկան երեխաների և պատանիների աշխատանքներ՝ նկարներ, ինստալյացիաներ, մեծ պաննո, երկրագնդի և այլ մոլորակների գրեթե սյուրռեալիստական մանրակերտեր, Գագարինի դիմանկարներ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին ասաց Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, «դժվար թե աշխարհում նման ծավալի երկրորդ ցուցահանդես լինի»:

«Սա զարմանալի ցուցահանդես է, ինձ թվում է, որ այս սրահը նման քանակությամբ երեխաներ չէր տեսել: Երբ մենք պատրաստվում էինք «Տիեզերքն առանց սահմանների» մրցույթին, նման ակտիվություն չէինք ակնկալում: Մենք երեք անգամ փոխել ենք սրահները, քանի որ նկարների թիվն անընդհատ ավելանում էր:  Այսօր ներկայացված է 170 նկար, որոնցից վեցը կներկայացվեն նաև միջազգային ցուցահանդեսներում: Այս նկարներում  պատկերված է տիեզերքի մասին երեխաների երազանքը», - ասաց նա:

Կրիվոպուսկովի կարծիքով՝ ներկայացված աշխատանքների ջերմ երանգներն արտացոլում են մտքերի այն նորարարությունը, որն այսօր հարկավոր է Հայաստանին:

Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի քոլեջ-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Հակոբյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է, որ առաջիկայում լույս կտեսնի ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված աշխատանքների կատալոգը:

«Մենք միշտ կոչ ենք անում մեր սաներին սիրել և հաղորդակցվել ռուսական մշակույթի հետ: Թվում է, թե իմ ասածի և այսօրվա ցուցահանդեսի միջև որևէ կապ չկա: Իսկ կապն այն է, որ առաջին մարդը, ով տիեզերք է թռել, ազգությամբ ռուս էր՝ լուսավոր մայոր Յուրի Գագարինը: Սա ապշեցուցիչ ցուցահանդես է, որի շրջանակներում ռուս մարդու կերպարով ոգեշնչված 7-17 տարեկան երեխաները ներկայացրել են իրենց աշխատանքները», - ավելացրեց նա:

Գեղագիտության կենտրոնը ստեղծվել է 1979-1980թթ.-ին  Հենրիկ Իգիթյանի կողմից՝ Մանկական ստեղծագործության թանգարանի հիման վրա։ Այսօր Կենտրոնը ղեկավարում է Լևոն Իգիթյանը։ Քոլեջ-ստուդիայի ղեկավարն է Սամվել Բաղդասարյանը։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է Հասմիկ Հակոբյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։