478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումն աճում է, բայց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը կրճատվում են. փորձագետ
17:31
12 Ապրիլի 2011

Հայաստանում 2011թ.-ի առաջին եռամսյակում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման աճ է գրանցվել, ընդ որում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը տվյալ ժամանակահատվածում զրոյի են հասցվել, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Խոսքի ազատության խախտման մասին հաշվետվություն ներկայացնելով՝ Մելիքյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման 15 դեպք է գրանցվել՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի 4-ի դիմաց։ Միաժամանակ առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ  ֆիզիկական բռնության 4 դեպք է գրանցվել, իսկ ընթացիկ տարվա սկզբից նման միջադեպեր ընդհանրապես չեն եղել։

Ըստ նրա՝ նաև նվազել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերի թիվը՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի վեցի դիմաց՝ չորս դեպք։

Մելիքյանն ընդգծեց, որ 2011թ.-ի առաջին եռամսյակն աննախադեպ է եղել ԶԼՄ-ների դեմ ներկայացրած դատական հայցերի քանակի առումով։ «Տվյալ գործընթացը (հայցերի ներկայացումը) փաստացիորեն սկսվել է անցած տարեսկզբից... Այդ ալիքը կարծես ուժեղացել է այս տարվա առաջին եռամսյակում»,- ասաց նա։ 

Փորձագետն ընդգծեց, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն բազմիցս արտահայտել է իր մտահոգությունը վիրավորանքի և զրպարտանքի հոդվածների առումով, որոնք փոխհատուցման առավելագույն շեմ են սահմանել: Ինչպես կարծում է Մելիքյանը, դրա պատճառն այն է, որ դատական համակարգը գտնվում է մի քանի քաղաքական ուժերից կախվածության մեջ, ովքեր ցանկանում են հաշիվ մաքրել լրագրողների հետ՝ իրենց քաղաքական գործունեության քննադատության համար։

Մելիքյանն ընդգծեց, որ նման դեպքերից եզրակացություններ պետք է անեն ինչպես լրագրողները, այնպես էլ քաղաքական գործիչներն ու հասարակությունը։ Ըստ նրա՝ լրագրողները պետք է զերծ մնան «պիտակներ փակցնելուց», իսկ քաղաքական գործիչները՝ իրենց հասցեին ուղղված քննադատության հարցում առավել հանդուրժող լինեն, քան շարքային քաղաքացիները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: