481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն մտադիր է ինտեգրվել Եվրասիական տրանսպորտային միջանցք
17:29
12 Ապրիլի 2011

«ՀարավԿովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Եվրասիական տրանսպորտային միջանցք ինտեգրվելու խնդիր է դնում իր առջև, երեքշաբթի Երևանում մեկնարկած միջազգային երկաթուղային հաշվարկների կատարման նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման մշտական համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Շայդուլլինի խոսքերով՝ Հարավկովկասյան երկաթուղին իրեն դիտարկում է որպես համազգային տրանսպորտային ընկերություն և ոչ միայն տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներ է տանում, այլև ձգտում է դառնալ տարածաշրջանային տրանսպորտային օպերատոր:     

«Մեր հիմնական խնդիրը Եվրասիական տրանսպորտային միջանցքում ինտեգրումն է: Հայաստանի պետությանը և տնտեսությանը անհրաժեշտ է տրանզիտը, որը բացակայում է: Այդ պատճառով անհրաժեշտ է համատեղ աշխատել բոլոր առկա խնդիրների լուծման համար», - ասաց Շայդուլլինը:  

Երևանում երեքշաբթի մեկնարկեց միջազգային երկաթուղային հաշվարկների կատարման նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման մշտական համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստին, որը կավարտվի ապրիլի 15-ին, մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Էստոնիայի երկաթուղային վարչակազմերի ներկայացուցիչները: Նիստի մասնակիցները կքննարկեն օրակարգային հարցեր, կծանոթանան «ՀԿԵ» ՓԲԸ-ի աշխատանքներին, կայցելեն երկաթուղային թանգարանը, Երևանի վագոնային դեպոն,  «ՀԿԵ» ՓԲԸ-ի այլ օբյեկտները:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: