484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բազմակողմանի համագործակցությամբ. վարչապետ
13:06
12 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է առանց բացառության բոլոր ոլորտներում Չինաստանի հետ համագործակցության զարգացմամբ, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Վերջին տարիների ինտենսիվ շփումները համագործակցության մի շարք առաջնահերթ ուղղություններ բացահայտեցին»,- երեքշաբթի Երևանում կայացած հայ-չինական խոշորագույն բիզնես-ֆորումի բացման ընթացքում ասաց նա։

Այդ ոլորտներն են, վարչապետի խոսքերով, լեռնարդյունաբերությունը և քիմիական արդյունաբերությունը, որոնցում էական ձեռքբերումներ են նկատվում։

 «Մենք հպարտանում ենք «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական ձեռնարկությամբ, որը բացվել է նախորդ տարվա գարնանը՝ դառնալով համատեղ նախագծերի իրականացման պիոներ»,- պարզաբանեց նա։

«Շանսի-Նաիրիտ» քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունը Շանսի արվարձանի Դաթուն քաղաքում հայ-չինական տնտեսական համագործակցության շրջանակներում խոշորագուն նախագծերից է (հայկական կողմի մասնաբաժինը՝ 40 տոկոս)։ «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը, որի բացումը կայացավ 2010 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակներում, ստեղծվել է հայկական «Նաիրիտ» գործարանի և չինական «Շանսիի սինթետիկ կաուչուկ» բաժնետրիական ընկերության միջև պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 2003 թվականին։

Սարգսյանը նշեց, որ երկու երկրների տնտեսական համագործակցության գերակա ուղղություններն են նաև զբոսաշրջության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները։

 «Մենք շատ շահագրգռված ենք համագործակցությամբ նաև գիտության և կրթության բնագավառներում և բաց ենք մշակութային լայն փոխանակման համար»,- ավելացրեց հայկական կառավարության ղեկավարը։

Զարգացման հայկական գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած հայ-չինական բիզնես ֆորումին, հայ գործարարներին զուգընթաց, մանակցել են բիզնեսի ամենատարբեր ոլորտները ներկայացնող 22 չինական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Չինական պատվիրակությունը գլխավորում է Չինաստանի ԿԿ ԿԿ Քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: